Thursday, 02 07 2026
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել

Խաղաղության ու պատերազմի իրական մոտիվները. հարցերն իրենց անունով դնելու ժամանակը

Ադրբեջանը արդեն տևական ժամանակ գնում է իրավիճակի հետևողական սրման: Դա տեղի է ունենում մի քանի հարթակում բանակցային ինտենսիվ շփումներից և քննարկումներից հետո, և խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին հայտարարություններին զուգահեռ: Հետևաբար, այդ ֆոնին Ադրբեջանի սրացման քաղաքականությունը տալիս է հետևյալ եզրահանգումների առիթ՝ կամ Ադրբեջանի սրացման տանող քայլերը նույն բանակցային հարթակներում քննարկումների այսպես ասած արդյունք են, մաս, դե ֆակտո «տրամաբանական շարունակություն», կամ Ադրբեջանը այդ բանակցությանը ստանալով իր պահանջների մերժում Հայաստանից, միաժամանակ բանակցային տարբեր հարթակներից կամ որևէ հարթակից «ստացել» է շանտաժի ուժին վերադառնալու «քարտ-բլանշ»:

Հայաստանի հանրությանը հազիվ թե հասու լինի, թե իրականում ինչ է կատարվել ու կատարվում՝ պատճառահետևանքային առումով: Հանրությանը հայտնի է միայն, որ աշխարհում միմյանց դեմ են դուրս եկել և անգամ պատերազմի միջոցով ազդեցության համար պայքարի կռիվ են տալիս աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ, որոնց կռվի թիրախ է նաև Կովկասը: Բայց, սա ընդհանուր պատկերն է, որն ունի բազմաթիվ մանրամասներ ու մանրուքներ, որոնց մի զգալի մասն էլ հենց ծավալվում է հայ-ադրբեջանական բանակցային պրոցես ասվածի շրջանակում: Դրանց հանրագումարում ինչն է Ադրբեջանին բերել կամ տվել լարվածության խթանման, իրավիճակի թեժացման նոր ալիքի «իրավունք» կամ հնարավորություն: Սա է, որ շատ բարդ է գնահատել ստույգ: Եվ այստեղ, պետք է թերևս ձևավորել որոշակի պարզ նշաձողեր, որոնց միջոցով Հայաստանի հանրությունը պետք է կարողանա առավելագույնս կառավարել խոշոր կենտրոնների միջև բարդ պայքարում իր շահերի պաշտպանության ծանր խնդիրը: Կա տարածված ընկալում և կանխավարկած, որ իրավիճակի ապակայունացումը խթանում են Ռուսաստանը, Թուրքիան, որոնք դեմ են արևմտյան ակտիվությանն ու դերակատարմանը: Այստեղ չեմ անդրադառնում այդ կանխավարկածի իրատեսականության աստիճանին, տրամաբանականության գործակցին:

Առաջնորդվենք այն կանխավարկածով, որ դա այսպես ասած լիովին իրականություն արտացոլող կանխավարկած է: Այդ դեպքում, առաջանում է հարց, կարո՞ղ է «հավաքական Արևմուտքը» իր հերթին հակազդել ապակայունացման այդ խթաններին և Ադրբեջանին պահել կայունության դաշտում, բերելով իրապես խաղաղության: Եթե կարող է, և, եթե կա ցանկություն, ապա ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, մի շարք այլ երկրներ պետք է հանդես գան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ: Չի՞ ստացվում ՄԱԿ ԱԽ հավաքականություն, Ռուսաստանը կամ որևէ մեկը խանգարու՞մ է, շատ լավ: Իսկ ինչ կամ ո՞վ է խանգարում, որ ցանկություն ունեցող երկրները, օրինակ վերը թվարկածները, անեն իրենց հայտարարությունը և այդ կերպ օրինակ ձևավորեն Կովկասի խաղաղության միջազգային կոալիցիա, խաղաղության ռիսկերի հստակ գնահատականով և այդ ռիսկերին հավաքականորեն հակազդելու հստակ պատրաստակամությամբ: Թե՞ այդուհանդերձ, ապակայունացման այս «զիգզագը» ունի շատ ավելի բազմաշերտ պատճառներ ու պատճառահետևանքային կապերի տարբեր հասցեներ:

Արդարացումները, թե Հայաստանի դաշնակիցն այլ է, այսօր մեղմ ասած այդքան էլ ազնիվ չեն, ու անկեղծ չեն, որովհետև իր այսպես ասած դաշնակցի վարքագծի գնահատական Հայաստանը տալիս է բաց ու հստակ, ստանձնում է դա անելու պատասխանատվությունը: Եթե Հայաստանից պահանջվում է ավելին, ապա այստեղ արդեն դա նշանակում է, որ դրանք պատրվակներ են, ոչինչ չանելու ալիբիներ, որովհետև ավելին շատ տեսանելիորեն մեծացնելու է Հայաստանի ու նաև Արցախի ռիսկերը, մինչդեռ դրանց հակազդման աջակցության միջազգային մեխանիզմները տեսանելի չեն: Գործնականում սակայն, իրադրությունն իհարկե շատ ավելի բարդ է, պարզապես հայ ժողովրդին ու հասարակությանը տարբեր մեխանիզմներով դնում են պարզեցված կամ պարզունակ չափումների հարթության վրա: Այդ պատճառով էլ, հայ ժողովուրդն էլ իր հերթին պետք է արտաքին դերակատարների առաջ դնի շատ պարզ հարցեր, պարզելու համար՝ խաղաղության կամ պատերազմի նրանց իրական ցանկություններն ու մոտիվները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում