Էրդողանից այլ մոտեցում չէր կարելի սպասել․ Էրդողանը փորձում է ցույց տալ, որ պատմականորեն Շուշին այլևս հնարավոր չէ վերադարձնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Գագիկ Սաֆարյանը՝ անդրադառնալով Էրդողանի Բաքու այցին:
Պատմաբանի խոսքով՝ ընդգծված հակակշիռների մեխանիզմը վտանգավոր ճանապարհով նշմարվում է Հարավային Կովկասում․ «Բաքվում Էրդողան-Ալիև հանդիպումը սուլթանի հանդիպումն էր իր վիլայեթի կառավարչի հետ»:








































