
Գերմանիան ակնկալում է, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները:
Այս մասին Երևանում կայացած ասուլիսին ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և, որ սահմանազատման գործընթացի արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Ռոթը:
Միխայել Ռոթը Հայաստան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել, այցելել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր: