Արվեստագետները որևէ քաղաքական ուժի չպետք է հարեն, բայց պետք է կարծիք հայտնեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը:
Դերասանուհին հասկանում է, որ իր աշխատանքի և գործի մեջ ավելի լավ կարող եմ փրկել երկիրը․ «Երբ երկրում բուռն բան է կատարվում, վախենում եմ կարծիք հայտնել: Ես ունեմ կարծիքներ, որը չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ: 2020-ից հետո շատ արվեստագետներ իմ կյանքից կորան: Ես խաղում եմ թատրոնում, քաղաքական մեծ խաղը վտանգավոր է: Հայաստանյան քաղաքականությանը սկսել եմ չհետևել: Աշխարհի կարևոր կենտրոններում է լուծվում փոքր երկրների հարցերը, ինչպիսին Հայաստանն է»: