Friday, 05 06 2026
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

ԱՄՆ հրեական լոբբիից մեդալ ստացածը ե՞ս եմ, թե՞ Էրդողանը. թուրքական ընդդիմության առաջնորդ

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Իզմիրում տեղի ունեցած կուսակցական ժողովում պատասխանել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ու արտգործնախարար Դավութօղլուի այն հայտարարություններին, որում նրանք իրեն նմանեցրել են Իսրայելի փաստաբանի և իսրայելցի պաշտոնյայի.

«Ես միայն իմ ժողովրդի փաստաբանն եմ և ոչ ավելին։ Ո՞վ է Իսրայելի փաստաբանը։ Մի՞թե ես եմ մատուցած ծառայությունների համար շքանշան ստացել ԱՄՆ հրեական լոբբիից, թե՞ Էրդողանը։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կորցրել է ինքնահարգանքը։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անջատվել է իր հիմնական նպատակներից։ Այն հարմարեցվել է Էրդողանի ոճին։ ԱԶԿ-ի իշխանության 9 տարիներին Թուրքիան բավական շատ բան է կորցրել։

Ե՛վ Իսրայելի հետ հարաբերությունները փչացրեցին, և՛ ցանկանում են Թուրքիա բերել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգը։ Այդ դեպքում ո՞վ է ամերիկյան ՀՀՊ-ի փաստաբանը։ Ինչի՞ համար են ամերիկյան ՀՀՊ համակարգը բերում Թուրքիա։ Բնականաբար, ոչ Թուրքիան պաշտպանելու համար։ Այն ուղղվելու է Իրանի դեմ և պաշտպանելու է Իսրայելը։ Այդ դեպքում ո՞վ է Իսրայելի փաստաբանը։

Ես չեմ Մեծ Մերձավոր Արևելքի նախագծի (ըստ որի՝ պետք է ստեղծվի Դիարբեքիր մայրաքաղաքով անկախ քրդական պետություն, որին անցնելու են Թուրքիայի արևելյան 13 նահանգները.- 1in.am) համահեղինակը։ Ես չեմ պաշտպանել դա, ես չեմ ողջունել Իրաքում հազարավոր մուսուլման կանանց բռնաբարող ամերիկյան զինվորներին։

Թուրքիան արագորեն հեռանում է Եվրոպայից։ Եթե Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արտաքին քաղաքականությունն այսպես շարունակվի, ապա Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի միայն 100 տարի անց։

«Քրդական» նախաձեռնություններից (բարեփոխումներ) խոսող Էրդողանի բերանից արյուն է թափում (նկատի է առնվում քրդերի նկատմամբ վարած կոշտ քաղաքականությունը.- 1in.am)։ Վարչապետը խոսում էր «հայկական» նախաձեռնությունից, սակայն այսօր թե՛ ավելի ենք հեռացել Հայաստանից, թե՛ կորցրել ենք բարեկամ ու եղբայր Ադրբեջանը։ Թյուրքական աշխարհում նույնպես կորուստներ են գրանցվել։

Տարիներ ի վեր խոսվում էր Nabucco գազատարի նախագծի իրագործման մասին, մինչդեռ այսօր Nabucco-ից անգամ N-ն էլ չի արվել, 9 տարում 9 սանտիմետր խողովակաշար չի կառուցվել։ Թուրքիան Սիրիայի հետ մաքսային միության մեջ մտավ, սակայն դրանից 3 ամիս անց հայտնվել էր այդ երկրի հետ պատերազմի նախաշեմին։ Լիբիայի հարցում նրանք հայտարարեցին, որ «դեմ» են արտաքին զինված միջամտությանը, ի՞նչ գործ ունի ՆԱՏՕ-ն այնտեղ։ Ընդամենը մեկ շաբաթ անց պարզվեց նրանց այդ սուտը։

Մեր երկիրը վերածվել է արյան ծովի, իսկ կառավարությունը նմանվել է կաղ բադի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում