2010թ. փետրվարի 22-ին ուղարկված դիվանագիտական խողովակում ամերիկացի դիվանագետները զեկուցում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի` Ռոլանդ Գալհարագի հետ հանդիպման մասին, որի ընթացքում վերջինս ասել է, որ Ղարաբաղյան բանակցությունները մտել են փակուղի, և Մինսկի խումբը շատ է դառնում է անարդյունավետ:
Ֆրանսիացի պաշտոնյան բացատրել է նաև, որ ֆրանսիական կառավարությունը չի կարող ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի որ Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների թիվը հասնում է 500.000-ի և նրանք նաև ընտրողներ են: Նա ավելացրեց նաև, որ այլ գործոններ ևս կարող են ազդեցություն թողնել Կովկասի վրա, ինչպես օրինակ անկայունությունն Իրանում, ինչը, ըստ նրա` նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են ամնիջապես ազդեցություն կրել Իրանում տեղի ունեցող զարգացումներից և վերջինիս դեմ կիրառվող պատժամիջոցներից:











































