Wednesday, 24 06 2026
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է

Ում «քավորությամբ» ստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ այդ կողմը ազդեցության լծակներ կստանա, բայց վերջին պահին կարող են անակնկալներ լինել

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը` անդրադառնալով նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

«Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում։ Դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը։ Մենք հավատում ենք, որ համաձայնությունը մոտ է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի նրանք համաձայնության հասնեն այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։

Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ նոր հանդիպումներ անցկացնել մասին տեղեկություններ չունի, սակայն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ այդ հարցում:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքերով՝ արևմուտքն ու Ռուսաստանը լուրջ  մրցակցություն ունեն հայ-ադրբեջանական կարգավորման մոդերատորության հարցում ու Միլլերի նշած «ճնշումների գործադրումը» պետք է դիտարկել հենց այդ համատեքստում.«Իհարկե արևմուտքում կա անհանգստություն, որ Պուտինը կարող է ավելի շուտ գտնել  փոխզիջումային տարբերակ և պայմանագրի կնքումը տեղի ունենա իր քավորությամբ։ Երբ տեսնում են, որ Մոսկվայում հանդիպում է  եղել, արևմուտքը բնականաբար ավելի է ակտիվանում, փորձում պայմանագրի կնքումը տեղափոխել Բրյուսել։ Հնարավոր է, որ նույն փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, մի փոքր այլ բովանդակությամբ՝ Բրյուսելում կամ Վաշինգտոնում, բայց որ մայրաքաղաքում որ ստորագրվեց՝ դա որոշակի քաղաքական  ազդեցության լծակներ կհաղորդի միջնորդ կողմին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քեռյանի խոսքերով՝ բանակցություններում արձանագրված միակ առաջընթացն այն է, որ կողմերը արձանագրել են, թե  քանի կիլոմետր տարածքներով են ճանաչում  միմյանց տարածքային ամբողջականությունները.«Առայժմ միակ ձեռքբերումը սա է։ Շատ հնարավոր է, որ ստորագրությունից ժամեր առաջ իրավիճակ փոխվի ու գործընթացը տապալվի»։

Քաղաքագետը հիշեցնում է, որ  Քի Ուեսթյան համաձայնագրի տապալումը պայմանավորված էր ընդամենը կես ժամ առաջ Հեյդար Ալիևի դիրքորոշման փոփոխությամբ.«Ամեն ինչ արդեն պատրաստ էր։ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների  միջև համաձայնությունը կար,  բայլ Ալիևը տապալեց։ Հիմա էլ ասել, որ ամեն ինչ հարթ ձևով կընթանա՝ բարդ է։ Այն ժամանակ ավելի շատ էր վստահությունը, որ կստորագրվի, քան հիմա, բայց ինչպես տեսանք՝ տապալվեց։ Հիմա էլ չունենք ոչ մի երաշխիք, որ վերջին պահին կստորագրվի։ Անակնկալներ միշտ հնարավոր են»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն արձանագրում է, որ հարցն այժմ վերաբերում է  ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև  կախված է Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի դիրքորոշումներից.«Պետք է ասել, որ միշտ չէ, որ նույն կարծիքն ունեն նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Մինչև չստորագրվի՝  չենք կարող  ասել, թե ինչ երաշխիքներ կունենա խաղաղության գործընթացը։ Հիշենք, նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունները, որոնց վերաբերյալ կային լավատեսական կանխատեսումներ, ստորագրվեցին, բայց արդյունքում որևէ բան տեղի չունեցավ, խորհրդարաններն էլ չվավերացրեցին»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում