Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կարող է գերազանցել 200 միլիարդ դոլարը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Չինաստանի հետ համագործակցության խորացման նոր ոլորտներից վարչապետը նշել է ավիաշինությունը, նավաշինությունը, մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, համատեղ տիեզերական հետազոտությունները։