Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Բրյուսելի համար գլխացավանք է ԼՂ  հարցի հումանիտար բաղադրիչը միջազգային իրավունքի հետ համադրելը. Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս Վադիմ Դուբնովը։

-Պարոն Դուբնով, Մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպում։ Ի՞նչ սպասելիքներ կան այս հանդիպումից, արդյոք սա լինելու է Վաշինգտոնի ու Բրյուսելի շարունակությունը, թե՞  նոր պրոցեսի հետ գործ ունենք։

Պայմանագրի ստորագրման մասին խոսք լինել  չի կարող։ Սա կլինի Պրահայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի հանդիպումների շարունակությունը։ Ինչ-որ ձևով կկորդինացվեն այն քայլերը, որոնք քննարկվել են արտգործնախարարների հանդիպումների ժամանակ։ Իհարկե մենք չգիտենք՝ կոնկրետ ինչ են նրանք քննարկել, բայց  գործ ունենք քայլ առ քայլ գործողության մասին։ Այստեղ պայմանավորվեցին, այնտեղ վավերացրեցին  ու այդպես շարունակ։ Արտգործնախարարները խոսեցին որոշակի առաջընթացի մասին՝ նախապատրաստելով ավելի բարձր մակարդակով հանդիպում։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ կվավերցվի այն, ինչի շուրջ պայմանավորվել են արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Օրակարգն ինչ-որ ձևով բաժանվել է։ Բանակցությունների արևմտյան սեղանին քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցը, իսկ մոսկովյան սեղանին՝  հաղորդակցությունների հարցը։ Դա հաստատվեց նաև վերջին հանդիպման ժամանակ, երբ Լավրովն այդքան երկար խոսեց հաղորդակցությունների հարցի մասին։ Իհարկե կան նաև քաղաքական կարևոր հարցեր, որովհետև Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումից հետո իրավիճակը փոխվում է նաև  Զանգեզուրի ուղղությամբ, որն անշուշտ ևս կքննարկվի Մոսկվայում։

-Կարծում եք արևմուտք-Ռուսաստան անտագոնիզմի պայմաններում հնարավո՞ր է օրակարգ կիսել, թե՞ ամեն դեպքում խոսքը մրցակցության մասին է։

-Ես չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում կա անտագոնիզմ։ Կողմերն  ինչ-որ առումով գուցե մրցակցում են, բայց  ոչ այն ձևով, ինչպես ընդունված է համարել՝ այն, որ իրար խանգարում են կամ  միմյանց ջանքերը  բլոկավորում։ Մոսկվան՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունները հաղորդակցությունների հարցում, պատրաստ է ինչ-որ բան զիջել ղարաբաղյան հարցում։ Բարդ պրոցես է, բայց ոչ անտագոնիզմ։ Բոլորը հասկանում են, որ իրավիճակը հենց այնպիսին է, ինչպես վերջին շաբաթների ընթացքում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Չեմ կարծում, որ այդ փաստարկված բաները որևէ մեկը կարող է լրջորեն վիճարկել, բայց  դրա շուրջ հնարավոր են քննարկումներ և առևտուր։

-Իսկ առհասարակ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսակա՞ն եք  համարում, կողմերն այդ վերջին քայլը կկատարե՞ն։

Ես չեմ կարծում, որ դա այսօրվա հարց է։ Կան շատ հարցեր, որոնք դեռ շատ երկար պետք է որոշվեն։ Հարցն այն է, որ այդ բոլոր խնդիրները տարբեր են, գտնվում են տարբեր հարթությունների մեջ, բայց շատ ուժեղ կապված են իրար հետ։ Դա  և՛ սահմանների դելիմիտացիան է, և՛ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և շատ այլ  մեծ ու  փոքր հարցեր։ Դրանք բաժանված են բանակցությունների հարթակների միջև։ Քանի դեռ  բանակցություններ կան, խոշոր էսկալացիաներ չեն լինի, բայց դա չի նշանակում, որ խաղաղության պայմանագրի  հանգուցալուծում է հնարավոր։

-Մոսկվան առհասարակ հետաքրքրվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրությամբ, թե՞ պրոցեսը ձգձգելն ավելի ձեռնտու է։

-Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրին, բայց միայն հաշվի առնելով այն հետաքրքրությունները, որ ինքն ունի հաղորդակցությունների հարցում և նաև նկատի ունենալով իր դերն առհասարակ տարածաշրջանային գործընթացներում։

-Իսկ Ղարաբաղի հայերի ճակատագիրը, անվտանգությունը որևէ կողմին հետաքրքի՞ր է։

-Մոսկվայի համար այդ հարցը կիրառական է, իսկ Բրյուսելի համար շատ կարևոր է։ Այս կոնֆլիկտի հումանիտար բաղադրիչը միջազգային իրավունքի հետ համադրելը Բրյուսելի համար  գլխացավանք է դարձել։ Ամերիկացիներն էլ իրենց խաղն են խաղում, բայց իհարկե նրանց համար ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը գլոբալ առումով հաջողություն է։ Դրա համար էլ Ղարաբաղի հայերի անվտանգությունը մտնում է այդ պլանների մեջ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում