Չեմ պատկերացնում՝ ինչ ճնշումներ են Նիկոլ Փաշինյանի վրա, որ շարունակում է այս զիջողական քաղաքականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Ավանեսյանը կարծում է, որ պետք է բացահայտ խոսել հանրության հետ․ «Լավ, թե վատ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ղեկավարն է․ նրա ու հայ ազգի շահերը համընկնում են»: Ըստ Ավանեսյանի՝ Արցախի ԱԺ հայտարարության շեշտադրումները ճիշտ էին, բայց քաղաքական միտքը պետք է զարգացնել․ «Արցախում ոչ թե քաղաքական ճգնաժամ է, այլ քաղաքական մտքի ճգնաժամ»:










































