Monday, 22 06 2026
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել

Վաղ թե ուշ այդ հարցը դրվելու է սեղանին. ՆԱՏՕ-ն կարող է ակնկալել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ղեկավարների հստակ դիրքորոշում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցելում ՝ տարածաշրջան՝ Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան։ Կոլոմինան Հայաստանում է, ապա կայցելի նաև Ադրբեջան ու Վրաստան։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյային։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ: Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, քանի որ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում թե՛ Վրաստանում և թե՛ նաև  հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում.«Այժմ չկա հստակ պատկեր, թե ինչ ձևաչափ է աշխատում  Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման հարցերի հետ կապված։Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ոչ ուղղակի, բայց հայտարարեց, որ ԵԱՀԿ Հելսինկյան ավարտական ակտը խախտված է Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի  հետևանքով։ Եվ թե ինչը կարող է լինել դրա փոխարեն՝ կարելի է միայն ենթադրել, որովհետև տեսնում ենք, որ Հայաստանը միաժամանակ մի քանի հարթակներում է բանակցություններ տանում՝ թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում և թե՛ Մոսկվայում։ Եթե Վաշիգտոնն ու Բրյուսելը կարող ենք համարել փոխկապակցված  հարթակներ, ապա Ռուսաստանի Դաշնությունում սպասվելիք հանդիպումը հասկանալի չէ։ Ինչպե՞ս կարելի է զուգահեռ աշխատանք իրականացնել այդպիսի տարբեր, միմյանց մերժող հարթակներում։ Դրա վերաբերյալ մասնագիտական շրջանակներում հնչել է քննադատություն, բայց  անկասկած է, որ միջազգային կառույցների ուշադրությունից դա չի վրիպում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի խոսքերով՝ տարածաշրջանային բոլոր այցերը  առնչվում են ընթացիկ իրավիճակի հետ ու այդ առումով կարելի է ակնկալել, որ կողմերը հնարավորություն ունենան իրենց դիրքորոշումները հստակեցնել։

Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ օրակարգին, ապա մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս փուլում նման օրակարգ առհասարակ չկա.«Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է ՆԱՏՕ-ի թշնամական ճամբարում՝ ՀԱՊԿ-ում։ Դրանք այն պետություններն են, որոնք  չեն համարում, որ Ռուսաստանը հարձակումն Ուկրաինայի վրա ագրեսիա է, այսինքն՝ համարում են, որ դա պատճառաբանված էր Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի գործողություններով։ Այս կոնտեքստում  մտածել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կարող են ընդհանուր օրակարգ ունենալ՝ շատ դժվար է»։

Միևնույն ժամանակ Ղուկասյանը համարում է, որ  ՆԱՏՕ-ն բնականաբար  կարող է ակնկալել դիրքորոշումների հստակեցում Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ղեկավարներից՝ այն առումով, թե ինչպես են այդ պետությունները հետագա զարգացումների տեսակետից իրենց ռազմավարությունը տեսնում.«Այսինքն՝ որքան խորանա  ճգնաժամը Ուկրաինայում, տարածաշրջանային երկրների ղեկավարները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն։ Վրաստանը ճանաչել է ՌԴ-ն ագրեսոր, ՆԱՏՕ-ի համար գործընկեր պետություն է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը այդ առումով հնարավորինս օժանդակություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ նաև պատժամիջոցների շրջանցման հարցում։ Այդ ամենը, բնականաբար, ՆԱՏՕ-ի համար անընդունելի է, վաղ թե ուշ այդ հարցերը պետք է հասունանան  ու դրվեն սեղանին»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում