Շատ են ասում, թե ինչու ԵՄ դիտորդների մուտքին համաձայնեց Հայաստանը, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտիքն չի համաձայնում. շատ պարզ պատճառ կա, որովհետև անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են. լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ՀԱՊԿ-ի այսօրվա դիրքորոշումները համեմատում ենք մեր երկկողմ հարաբերություններում կամ ՀԱՊԿ-ի շրջանում բազմակողմ հարաբերություններում փոխադարձաբար ունեցած իրավական պարտադիր պարտավորությունների հետ։ Եվ երբ այդտեղ դիսոնանս ենք տեսնում, ասում ենք՝ հարգելի գործընկերներ, եկեք սկզբից այդ դիսոնանսի հարցը լուծենք, հետո՝ մոնիտորինգի, որովհետև առանց այդ դիսոնանսի հարցը լուծելու, չի կարող մոնիտորինգի առաքելությունը լինել արդյունավետ», – ասաց Փաշինյանը։







































