Հունգարիայի մայրաքաղաքում՝ իշխող կուսակցության գրասենյակի մոտ, բախում է տեղի ունեցել ոստիկանների և ուսուցիչների աջակցության ցույցի ցուցարարների միջև։
Հազարավոր ուսանողներ, ուսուցիչներ և նրանց կողմնակիցները Բուդապեշտում երթ են անցկացրել ընդդեմ օրինագծի, որը նախատեսում է ուսուցիչներին զրկել պետական ծառայողի կարգավիճակից։
Օրենսդրական նախաձեռնության ընդդիմախոսները պնդում են, որ փոփոխությունները կվատացնեն ուսուցիչների աշխատանքային պայմանները։ Մոտ հինգ հազար ուսուցիչ արդեն հայտարարել է, որ օրենքի կիրառման դեպքում կթողնեն աշխատանքը։
Կառավարության կարծիքով՝ նոր օրենքը կբարձրացնի կրթության որակը։
Բուդապեշտում բողոքի ցույց անող քաղաքացիները նույնպես իրենց դժգոհությունն են հայտնել մայիսի սկզբին ուսուցիչներին աջակցող ցույցի ժամանակ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառման և մի քանի ցուցարարների ձերբակալությունների առնչությամբ։







































