Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Արցախի հարցում ականջահաճո, բայց վտանգավոր նարատիվ

Ադրբեջանը ամբողջությամբ պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և անվտանգության ապահովման համար: Նա այդ մասին հայտարարել է, Նիդերլանդների խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին և ասելով, որ ԱՄՆ ու ԵՄ նախաձեռնությամբ ընթանում է բանակցություն և հույս ունեն, որ հնարավոր կլինի հասնել խաղաղության համաձայնագրի: Մեծ հաշվով, Նիդերլանդների արտգործնախարարը արտահայտվել է այն տրամաբանության համատեքստում, որը առկա էր Բրյուսելում մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Շարլ Միշելի հնչեցրած հայտարարություններում: Միաժամանակ, Նիդերլանդների արտգործնախարարի ձևակերպումներում կա ուշադրության արժանի հանգամանք, որը կարող է լինել թմբիր և ծուղակ: Նա ասում է, որ Ադրբեջանն է Արցախում մարդու իրավունքների և անվտանգության գլխավոր պատասխանատուն:

Թվում է, որ արտահայտում է հայկական ականջի համար բավականին հաճո միտք: Բայց, եթե Ադրբեջանը անվտանգության և իրավունքների գլխավոր պատասխանատուն է, ապա կնշանակի, որ Արցախը դիտարկվում է Ադրբեջանի գերակայության ներքո: Իսկ իրավունքներն ու անվտանգությունը լիարժեք ապահովելու համար Բաքուն բնականաբար կակնկալի լիարժեք  գերակայություն, պատճառաբանելով, որ չի կարող անվտանգության և իրավունքների լիարժեք ապահովում իրականացնել, եթե չունի լիարժեք ազդեցություն Արցախի հանդեպ: Ըստ այդմ, ձևակերպումը, թե Բաքուն է իրավունքների և անվտանգության ապահովման գլխավոր պատասխաննատուն, բավականին մտահոգիչ նարատիվ է, կամ կարող է դառնալ այդպիսին:

Բաքուն պատասխանատու է ոչ թե իրավունքների և անվտանգության ապահովման համար, այլ պատասխանատու է դրանց խախտման համար: Սրանք տարբեր բաներ են: Արցախի անվտանգության և իրավունքների պատասխանատուն առաջին հերթին Արցախի ժողովրդի ձևավորած կառավարման ինստիտուտներն են՝ թեկուզ միջազգայնորեն չճանաչված, և միջազգային հանրությունը, իր այն բազմաթիվ կոնվենցիաներով, տարատեսակ ակտերով, միջազգային դատարանների վճիռներով, պետությունների միջև ընդունված սկզբունքներով, միջազգային իրավունքի և արժեհամակարգի այն նորմերով, որոնք դրված են միջազգային կյանքի հիմքում: Ադրբեջանը խախտում է հենց այդ ամենը, ինչպես օրինակ խախտում է Ռուսաստանը՝ ըստ միջազգային հանրության մի մասին, որոնց թվում է թերևս նաև Նիդերլանդները: Օրինակ, Նիդերլանդների արտգործնախարարը թերևս չի ասի, որ Ուկրաինայում մարդու իրավունքների և անվտանգության գլխավոր պատասխանատուն Ռուսաստանն է: Կասի, որ Ռուսաստանն ագրեսոր է:

Հետևաբար տարօրինակ է, որ Արցախի հանդեպ ագրեսիա կիրառած Ադրբեջանը դիտարկվում է Արցախի մարդու իրավունքների և անվտանգության գլխավոր պատասխանատու, այլ ոչ թե ՝ սպառնալիք: Ի տարբերություն Ուկրաինայի, Արցախը իհարկե միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ չէ: Դա անշուշտ երկրորդական դետալ չէ, սակայն նաև սկզբունքային տարբերություն չէ, որովհետև նույն միջազգային իրավունքի առանցքային սուբյեկտներից, հարթակներից մեկը՝ ԵԱՀԿ-ն, Արցախի հակամարտության վերաբերյալ ունի կայացրած որոշումներ, որոնցով հարցին փաստացի տալիս է միջազգային կարգավիճակ, ու Հելսնիկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները սահմանում որպես իրավիճակի կառավարման ելակետ: Իսկ դրանց թվում է ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը: Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և գործնականում շարունակում է խախտումն առ այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում