«Այն վարքագիծը, որը դրսևորում է Ադրբեջանը, խիստ ապակառուցողական է։ Կրակոցներն ակնհայտ սադրանքներ են և բոլոր պայմանավորվածությունները շրջանցելու գռեհիկ փորձեր։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խնդիրների քաղաքակիրթ լուծումներ գտնելու առումով»,- այսօր ԱԺ-ում խոսելով Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի։








































