Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել օգնել Կենտրոնական Ասիային՝ ամրապնդելու պաշտպանությունը

Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին՝ ամրապնդելու նրանց պաշտպանական ներուժը: Նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սիանում տեղի ունեցած Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

«Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին՝ ամրապնդելու նրանց իրավապահ մարմինների կարողություններն անվտանգության և պաշտպանունակության բնագավառում, ինչպես նաև աջակցել երկրներին տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու և ահաբեկչության դեմ պայքարում նրանց ջանքերում», – ասել է Սի Ծինփինը:

Գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ստորագրել են Սիանի հռչակագիրը։

«Մենք համատեղ ստորագրեցինք Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի Սիանի հռչակագիրը, հաստատեցինք հանդիպման արդյունքների ցանկը և նշեցինք Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի միջև հարաբերությունների ապագա զարգացման պլանը», – հայտարարել է Սի Ծինփինը։ Հռչակագրի տեքստը դեռ չի հրապարակվել։

Չինաստանի ղեկավարը նաև նշել է, որ Պեկինը կշարունակի դերակատարում ունենալ Աֆղանստանի հարևանների համակարգման մեխանիզմում, նպաստել Աֆղանստանի խաղաղ վերականգնմանը։

Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը մայիսի 18-19-ն անցկացվում է Չինաստանի Սիան քաղաքում`Սի Ծինփինի նախագահությամբ։ Դրան մասնակցում են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում