Արցախում քաղաքական կոնսուլտացիաներ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Հարությունյանը չբացառեց, որ հնարավոր է զարգացումները այնպես գնան, որ վստահության հանրաքվե անցկացվի․ «Արցախում գործընթացները միտված են հենց առաջարկների ու ծրագրերի ներկայացմանը: Արցախում համախմբման խնդիր կա, պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Արցախի նախագահի հրաժարականի դեպքում խնդիրներ կառաջանան, ճիշտ է անցկացնել վստահության հանրաքվե»:









































