Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Ծանր միջադեպ, հետպատերազմյան բարդ խնդիրներ

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ինտենսիվությունից հանրային ուշադրությունը շատ կարճ ժամանակում գրեթե ամբողջությամբ կլանեց մայիսի 17-ի միջադեպը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մի խմբի և  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջև: Դրա հրապարակված մանրամասները հայտնի են բոլորին, չարժե վերապատմել: Տեղի ունեցածի իրավական գնահատականի հարցը անշուշտ գտնվում է մասնագիտական տիրույթում և իրավապահների, փաստաբանների և իրավապաշտպանների գործն է: Խնդիրն անշուշտ ունի նաև քաղաքական կողմ, եթե նույնիսկ որևէ մեկը չի ունեցել միջադեպի կամա, թե ակամա հրահրման քաղաքական շարժառիթ:

Միևնույն է, տեղի ունեցածը իր հանրային հնչեղությամբ առնվազն՝ ունենալու է քաղաքական նշանակություն, թեև իհարկե հարց է, թե ինչ աաստիճանի ու տրամաբանության: Առավել ևս, որ անկասկած է տեղի ունեցածը քաղաքական նկատառումներով խաղարկելու պատրաստ խմբերի և շերտերի, անհատների գոյությունը, ընդ որում գուցե ամենատարբեր կողմերից, այլ ոչ թե մեկ: Եվ հենց այստեղ էլ թերևս առնչվում ենք հարցի բարոյական կողմին: Այն, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից շատերը կարող են ծայրահեղ վերաբերմունք վարչապետին և նրան առնչվող անձանց, միանգամայն հասկանալի է:

Իրավացի են նրանք պատերազմի և զոհերի հարցում իրենց գնահատականներում, թե ոչ, սա թերևս ոչ ոք չի կարող ասել, կամ կարող է ասել միայն նա, ով հանգամանալից ու մանրամասն տիրապետում է կատարվածին: Կա՞ Հայաստանում այդպիսի մարդ, քանի՞ այդպիսի մարդ կա, ովքե՞ր են, որտե՞ղ, եթե այսօր պատերազմի հանգամանքները քննվում են անգամ ԱԺ հանձնաժողովում ու ևվս վեց ամսով երկարաձգվել է այդ աշխատանքի ժամանակը: Կասկածից վեր է, որ անթույլատրելի է օրենքից դուրս որևէ գործողություն որևէ անձի նկատմամբ, անթույլատրելի է անհամաչափ թե ֆիզիկական, թե հոգեբանական ուժի կիրառում որևէ անձի հանդեպ: Սրանք նույնիսկ կարող էին ավելորդ արձանագրումներ լինել, եթե մենք ապրեինք շատ ավելի բնականոն զարգացման փուլեր անցած հանրությունում: Սակայն, մենք ապրում ենք պատմական վայրիվերումների այնպիսի մի բարդ շրջափուլում, որ երևույթներին ու իրադարձոություններին միարժեք գնահատականներով հազիվ թե կարողանանք գտնել այդ շրջափուլից բխող ամենատարբեր խնդիրների լուծումները:

Զոհված զինծառայյողների ծնողները պետք է արտահայտեն իրենց կարծիքն ու հետամուտ լինեն դրան, բայց օրինական միջոցներով, ձգտելով առավելապես զերծ մնալ զգայական ֆոնի գերակայությունից, առնվազն այն պարզ պատճառով, որ դա իրենց կարծիքի պաշտպանության և դրանից բխող արդյունքի հետամուտ լինելու արդյունավետ ճանապարհը չէ: Բուն խնդիրն այն է, որ իրենց վշտի դեմ կանգնած այդ մարդիկ հայտնվեցին քաղաքական հնարամտությունների և հաշվարկների նրբորեն հյուսված ծուղակներում ու հանգույցներում, ու նրանց զգայական վիճակի, նրանց վշտի, նրանց խնդիրների ու նպատակների վրա շատ շատերը սկսեցինք «տաքացնել» իրենց քաղաքական, խմբային, անձնական նպատակները, փոխանակ դառնալու այդ մարդկանց՝ իրենց կարծիքի պաշտպանության ու հետամուտ լինելու, դրա արդյունքին հասնելու ճանապարհի ռացիոնալ խորհրդատու: Պատերազմներից հետո հասարակությունները կանգնում են երկու մեծ խնդիրների առաջ, ընդ որում լինի հաղթանակ, թե պարտություն՝ պատերազմ անցածների, ինչպես նաև պատերազմում հարազատ կորցրած անձանց հետագա արդյունավետ սոցիալիզացիայի խնդիրը: Հաղթանակների դեպքում այդ խնդիրը արտահայտվում է նվազ սրությամբ, բայց՝ կա, իսկ պարտությունների դեպքում այն դրսևորվում է առավել քան ծանր: Մեր հանրային միջավայրում՝ դեռ առաջին պատերազմից հետո, նաև ապրիլյան քառօրյայից հետո, ու առավել ևս 44-օրյայից հետո գործնականում համատարած լուծվել ու լուծվում է ոչ թե այդ մարդկանց սոցիալիզացիայի, այլ ավելի շուտ քաղաքական կապիտալիզացիայի հարցը: Մնացյալը հետևանք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում