Ռուսաստանի Բրյանսկի մարզում երկու ուղղաթիռ և մեկ ռազմական ինքնաթիռ է կործանվել. Ինչպես գրում է «BBC»-ն, համապատասխան տեղեկություն է տարածվել Telegram-ի տարբեր ալիքներով։
Ռուսական պետական «Տասս» լրատվամիջոցը հայտնում է «Սու-34»-ի կործանման մասին։
Առայժմ տեղեկություններ չկան ինքնաթիռի կործանման պատճառների մասին։
Փաստը պատկերող տեսանյութեր են տարածվում նաեւ Telegram-ում։











































