Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

WikiLleaks-յան հրապարակումները հաստատեցին մեր ենթադրությունները

– Վերջին օրերին գրեթե բոլոր երկրների վերաբերյալ WikiLeaks-ը հրապարակումներ է տարածել, այդ ամենին անմասն չեն նաև Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանում այդ հրապարակումները գրավել են հանրության մեծ ուշադրությունը: Պարոն Զաքարեաշվիլի, ինչպիսի՞ն է տրամադրությունը Վրաստանում` կապված WikiLeaks-յան հրապարակումների հետ:

– Տարբեր հրապարակումներ տարբեր արձագանք են գտնում` կախված այն հանգամանքից, թե ինչ հարցի շուրջ են թեմաներ հրապարակվում: Սակայն, ընդհանուր առմամբ, ուշադրությունն իհարկե մեծ է, և կա որոշակի արձագանք: Վրաստանում մեծամասնությունը հավատում է WikiLeaks-յան հրապարակումներին և հիմնական կարծիքն այն է, որ այդ հրապարակումները արտացոլում են իրականությունը:

– Իսկ Վրաստանի քաղաքական դաշտի վրա այդ հրապարակումները ազդեցություն թողնո՞ւմ են:

– Նման միտումներ դեռևս չեն նկատվում, արձագանքները դեռ չենք տեսնում: Հիմնական արձագանքն այն է, որ փորձագետները գնահատում են այդ հրապարակումները, բացահայտումները և բավարարվում դրանով: Առայժմ ինչ-որ առանձնահատուկ փոփոխություններ կամ հուզումներ չեն նկատվում:

Վրաստանին վերաբերող WikiLeaks-յան հրապարակումներից մեկում խոսվում էր վրաց Ուղղափառ եկեղեցու և իշխանությունների, քաղաքացիական հասարակության ու ընդդիմության փոխհարաբերությունների մասին՝ փաստելով, որ վրաց Պատրիարքը քաղաքականության մեջ մեծ դեր ունի:

– Այո՛, նման հրապարակում եղել է, սակայն դա Վրաստանի հասարակությանն այնքան էլ չի հուզում, ես չեմ նկատել, որ ինչ-որ մեկը դա քննարկեր: Քաղաքական գործիչների վերաբերյալ տեղեկատվություններն ավելի բուռն են քննարկվում, քան Պատրիարքին առնչվող նյութերը:

– Պարոն Զաքարեաշվիլի, Վրաստանին վերաբերող WikiLeaks-ի մի քանի հրապարակումներ առնչվում էին նաև Հայաստանին: Մասնավորապես նշվում էր, թե Նինո Բուրջանաձեին և նրա ամուսնուն՝ Ռուսաստանում ապրող վրացի «օրենքով գողերը» գումարներ փոխանցել են Հայաստանի միջոցով, կամ՝ հայ-վրացական սահմանի փակման վերաբերյալ Հայաստանում Վրաստանի դեսպանի դիտարկումները: Այդ հրապարակումներն ինչպե՞ս են ընկալվում Վրաստանում և արդյո՞ք դրանք չեն կարող հայ-վրացական հարաբերությունների վրա որոշակի ազդեցություն ունենալ:

– Հիմնականում վրացի փորձագետների, քաղաքական շրջանակների կողմից հայկական թեմաներով հրապարակումները չեն քննարկվում: Վրաստանում առավել մեծ ուշադրության է արժանանում մասնավորապես այն հարցը, թե ԱՄՆ դիվանագիտական շրջանակները ինչպես են գնահատել վրացի տարբեր քաղաքական գործիչների հնարավորությունները` Բուրջանաձեի, Գաչեչիլաձեի, Ալասանիայի, ում են առաջնություն տվել: Ինչ վերաբերում է Հայաստանի միջոցով Ռուսաստանից Բուրջանաձեին գումարներ հասցնելու մասին հրապարակմանը, ապա դա, իհարկե, քննարկվում է, սակայն բոլորը քննարկում են ոչ թե Հայաստանի միջնորդ լինելու հանգամանքը, այլ ռուսական փողերի առկայությունը: Այնպես որ, չեմ կարծում, որ այս հրապարակումները ինչ-որ բացասական ազդեցություն թողնեն հայ-վրացական հարաբերությունների վրա, սա այն հարցը չէ, որ ազդեցությունը մեծ լինի:

– Իսկ ինչ-որ նոր և հետաքրքրաշարժ տեղեկություններ Վրաստանի հասարակությանը տվե՞ց WikiLeaks-ը:

– Չեմ կարծում, որ WikiLeaks-յան հրապարակումները մի այնպիսի ցնցող տեղեկություններ հաղորդեցին, որոնք մենք չգիտեինք: Այդ ամենը Վրաստանում բոլորն էլ գիտեին, պարզապես այդ հրապարակումները ևս մեկ անգամ ապացուցեցին մեր կարծիքները և հաստատվեցին ենթադրությունները: Ավելին՝ Վրաստանում համոզվեցին, որ ամերիկացիները ևս մտածում էին այնպես, ինչպես Վրաստանի փորձագետների հիմնական մասը: Դեռևս չի եղել մի արտառոց հրապարակում, որը մեզ զարմացներ:

– Պարոն Զաքարեաշվիլի, այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է WikiLeaks-յան հրապարակումների նպատակը:

– Նրանք պարզապես հրապարակում են ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակները և հաղորդագրությունները, սակայն հակառակ պատասխանները, այսինքն՝ ԱՄՆ իշխանության դիրքորոշումն ու պատասխանները չկան և չեն հրապարակվում, ինչն, իհարկե, ավելի հետաքրքիր կլիներ: Թե ո՞րն է նրանց նպատակը՝ դժվար է ասել, կարծում եմ՝ նրանք հրապարակում են այն ամենը, ինչ հայտնվում է իրենց ձեռքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում