Tuesday, 16 06 2026
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան

Անկարան Վաշինգտոնին «սպառնում» է Ադրբեջանի նոր սադրանքո՞վ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հակարը հայտարարել է, որ ինչքան ձգվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը, այնքան մեծանում է ապակայունացման վտանգը: Հակարի հայտարարությունը հնչում է առնվազն երկիմաստ: Թուրքիան սպառնո՞ւմ է Հայաստանին, որը Վաշինգտոնում փաստորեն չի համաձայնել Ադրբեջանի պայմաններին, թե՞ Անկարայի խաղն այլ է, իսկ հասցեատերը՝ ԱՄՆ-ն, բայց ամենևին ոչ հայ-ադրբեջանական խնդրի պատճառով, այլ Թուրքիայի նախագահի ընտրության:

Թուրքիայի իշխանության համար այսօր գործնականում դա է գերխնդիրը, և մնացյալ հարցերը գոնե այս փուլում ենթակա են դրան: Իհարկե Անկարայի համար շարունակում է ռազմավարական նշանակություն ունենալ ռեգիոնալ հարցերի բարդ հանգույցը, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերության, ղարաբաղյան հակամարտության, նաև հայ-թուրքական կարգավորման հարցերը, սակայն, ներկայիս շրջափուլում Էրդողանի համար գլխավորը իշխանությունը պահելն է: Այդ հարցում ճնշող դեր ունի Արևմուտքի հետ լարված հարաբերությունը, մասնավորապես ԱՄՆ դիրքորոշումը, թե բացահայտ, թե ստվերային:

Միևնույն ժամանակ պարզ է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը Նահանգների համար ունի առնվազն կարևոր տակտիկական նշանակություն՝ այդ թվում հայ-ադրբեջանական խնդրի հետ շաղկապվածության մեջ, ինչն էլ իր հերթին Նահանգների համար կարևոր համալիր գործիք է Կովկասի իրադարձություններում գործնական ազդեցության հաստատման և ամրապնդման համար: Այստեղ է թերևս, որ Անկարան օգտագործելով հուշարձանի առիթը, ըստ էության գնում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը այս պահին թեկուզ անուղղակի, սակայն սառեցման հարվածի տակ դնելու ազդակների, ակնկալիքով թերևս, որ դա անհանգստացնելու է Վաշինգտոնին:

Այդ կերպ Անկարան թերևս ակնկալում է բացել նախագահի ընտրության հարցում այսպես ասած ամերիկյան լոյալություն ստանալուն ուղղված սակարկությունների տարածք, այդ կերպ նաև որոշակիորեն Էրդողանի համար թեթևացնելով ընտրական իրավիճակի լարվածությունը: Հայ-ադրբեջանական լարվածության ռիսկի բարձրաձայնումը թերևս հետապնդում է այդ նպատակը, թեև պետք չէ բացառել, որ Անկարան չստանալով համարժեք արձագանք Վաշինգտոնից, կարող է անգամ խթանել լոկալ սադրանքներ Բաքվից: Այստեղ է, որ չափազանց կարևոր է խաղաղ գործընթացին աջակցելու հավակնություն ներկայացնող և նախաձեռնություններ ցուցաբերող ցանկացած խաղացողի առաջ՝ անխտիր, դնել այդ նախաձեռնության համատեքստում ռեգիոնալ կայունության պատասխանատվության խնդիրը՝ անկախ նախաձեռնության արդյունավետությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում