Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Ինչպես է ստացվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունն է շահել մրցույթը. «Չենք կարող արգելել»

Դեռ նախորդ տարի դատարանն ապացուցել էր, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին ծառայության շահերին հակառակ գործելու, կեղծիքներ կատարելու և համայնքային գույքն իր բարեկամների անունով ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառել է շուրջ 61 մլն դրամի վնաս:

Սակայն այժմ պարզվում է, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցն ավելի քան երկու միլիոն դոլարով կհիմնանորոգի հենց Դարբինյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։

Այս առնչությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մրցույթ է տեղի ունենում, գրանցված ընկերություն է, մասնակցել է մրցույթին և որևէ արգելք մենք չենք կարող հարուցել, ասել՝ մի մասնակցիր մրցույթին: Բոլոր գրանցված ընկերություններն էլ իրավունք ունեն մասնակցել, անկախ նրանից՝ ում է պատկանում տվյալ ընկերությունը: Մեր խնդիրն այն է, որ ըստ ժամկետների աշխատանքները իրականացվեն, բնականաբար, որակն ապահովելով»:

Հարցին, թե որակն իսկապես ապահովվո՞ւմ է, քանի որ տեղեկություններ կան, որ այդ ընկերությունը նախկինում էլ ժամկետների խախտումներ է թույլ տվել, անբարեխիղճ ընկերությունների ցանկում է ընդգրկվել, մարզպետը պատասխանեց. «Դրա համար կա տեսչական մարմին: Այս պրոցեսի պատվիրատուն նախարարությունն է, և նախարարությունը, «Ճաննապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարն էլ է անձամբ 1-2 անգամ եկել, վերահսկել: Ճիշտ է, պատվիրատուն համայնքապետարանը կամ մարզպետարանը չէ, բայց մենք նույնպես գնում ենք, նայում ենք աշխատանքները: Եթե խնդիր ենք տեսնում կամ տեղում բանավոր դիտողություն ենք անում, վերացվում է, կամ գրավոր ներկայացնում ենք նախարարությանը, ասում ենք՝ այսպիսի խնդիրներ կան, և խնդիրները վերանում են: Եթե այդ խնդիրները չվերանան, գումարները չեն փոխանցվի: Մենք խոտանի համար գումար չենք վճարելու: Բայց ես լավն եմ ուզում մտածել, որ մեր ճանապարհները, անկախ նրանից, թե որ ընկերությունն է իրականացնում, պետք է նորմալ լինեն: Ես այսքան ժամանակ լինելով մարզպետ, լուրջ խնդիրներ որևէ ընկերության կողմից չեմ տեսել: Միայն Մոտկորի ճանապարհի հետ կապված է խնդիր եղել, պայմանագիրը չեղարկվել է, նոր մրցույթ է իրականացվել, աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ կոնկրետ ձեր նշած ընկերության հետ կապված որևէ խախտում այս պահին չեմ հիշում»:

Լոռու մարզպետը բացառեց, որ մրցույթների անցկացման պրոցեսում կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել. «Դա էլեկտրոնային համակարգով է արվում, մասնակիցները ներկայացնում են իրենց գինը և ամենացածր գին ներկայացնողն էլ հաղթող է ճանաչվում: Ես բացառում եմ որևէ կոռուպցիոն ռիսկ, որ որևէ մեկը կարողանա նախապես խոստանալ, որ այս կամ այն ընկերությունը կարող է շահել: Նման բան չկա»:

Անդրադառնալով Վանաձորում ստեղծված իրավիճակին, որտեղ երկար ժամանակ բյուջեն չէր հաստատվում, Արամ Խաչատրյանն ասաց, որ այժմ ամեն բան կարգին է. «Բնականոն հունով աշխատանքներն ընթանում են: Մոտ 10 օր առաջ Վանաձորի ավագանու նիստ է եղել, օրակարգում մոտ 30 հարց է եղել, բոլորը հստատվել են, որևէ խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ իր հունով առաջ է ընթանում»:
նա նաև տեղեկացրեց, որ այս տարի պետական ծրագրով Վանաձորում 4 ճանապարհ է հիմնանորոգվում. «Մրցույթները արդեն հաստատվել են, իսկ սուբվենցիոն ծրագրերով 3-4 ճանապարհ է նորոգվում: Մաև մանկապարտեզի նորոգում ունենք, գյուղական բնակավայրերում ևս ճանապարհներ ունենք, լուսավորության ծրագրեր: Այս տարի սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը .5 մլրդ դրամ է»,-ասաց մարզպետը:

Իր հերթին Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն, Ուղղակի ժողովրդավարություն« ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մտահոգություն չկա, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցը հիմնանորոգվելու է Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, քանի որ հսկողություն իսկապես կա ճանապարհների որակի հետ կապված. «Շատ կարևոր է, որ այդ ճանապարհների հիմնանորոգման մրցույթներում գոնե ինչ-որ մեկը շահի, որովհետև ունեցել ենք փողոցներ, որոնց համար մրցույթներ են հայտարարվել, բայց մասնակից չի եղել: 2-3 անգամ մրցույթ է իրականացվել: Այս դեպքում կարելի է ասել, որ սա քաղաքի համար փրկություն է: Նախ, մրցույթներին շատ քիչ կազմակերպություններ էին դիմում: Եթե նույնիսկ դիմում էին, հիմնականում գալիս ընդհանուր շինարարությունը վերցնում են, հետո սկսում են իրենց տենդերը վաճառել: Այստեղ վերահսկողություն իրականացնելը շատ ավելի բարդ է լինում, քան, օրինակ, նույն Սամվել Դարբինյանին պատկանող ընկերությունը, որ այդ փոքր հատվածը վերցրել է: Իրեն վերահսկելը հնարավոր է, իսկ երբ ամբողջը վերցնում են, հետո սկսում վաճառել ենթակապալառուների, այդ դեպքում շատ ավելի դժվար է լինում վերահսկել գործընթացը»:

Հարցին, թե որքանո՞վ են թափանցիկ անցկացվում մրցույթները, նա պատասխանեց. «Որքանով մրցույթներ հաղթած շինարարական ընկերությունների հետ շփվել ենք, կան նույնիսկ կազմակերպություններ, որոնք զարմացած են, որ իրենց առջև խոչընդտորներ չեն եղել: Համեմատելով Վանաձորում մրցույթները Գյումրիում և Երևանում անցկացվող մրցույթների հետ, որտեղ իրենք ընդհանրապես, հավակնություն չեն կարող ունենալ, նրանք պնդում են, որ եկել են Վանաձոր ու համայնքապետարանը խոչընդոտներ չի ստեղծում: Նրանք զարմացել են, որ շահել են մրցույթներում:

Նրանք անհատական զրույցներում պնդում են, որ սկզբնական փուլում փորձել ենտրամադրվածություն իմանալ Վանաձորի համայնքապետարանի, թե արդյոք իրենք հրաժարվեն, թե ոչ, և մի բան էլ համայնքապետարան է խնդրել, որ հանկարծ չհրաժարվեն: Խոսքը փոքր ընկերությունների մասին է, որոնք պնդում են, որ այլ համայնքներում մշտապես խոչընդոտել են իրենց աշխատանքը, արհեստական խնդիրներ են ստեղծում»:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում