Բրյուսելը կարծում է, որ Չինաստանը դեռ զենք չի մատակարարում Ռուսաստանին։ Այդ մասին ուրբաթ օրը Ֆլորենցիայում Եվրամիության վիճակին նվիրված փորձագիտական համաժողովում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Իհարկե, Չինաստանը Ռուսաստանի կողքին է, բայց, այնուամենայնիվ, նրան զենք չի մատակարարում: Եվ դա կարող է դրական դեր խաղալ այս հակամարտությունում», – ասել է Բորելը: