«Զվարթնոց» օդանավակայանում 65-ամյա տղամարդ է մահացել։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ մայիսի 4-ին ժամը՝ 22.55-ին «Զվարթնոց» օդանավակայանում «Ավիաբուժ» ԲԿ բուժաշխատակցից հաղորում է ստացվել, որ նույն օրը ժամը՝ 22.30-ին 1958թ. ծնված տղամարդը չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտին, որտեղ ինքնազգացողութունը վատացել է, ինչի հետևանքով գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
«Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- նշեցին ՆԳՆ-ից:








































