Ի սկզբանե խոսվում էր ճանապարհային քարտեզի մասին, բայց որևէ փաստաթուղթ չստորագրվեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Պատգամավորը կարծում է, որ եթե արևմտյան և ռուսական հարթակները համեմատենք, գետնի վրա ռուսականն ավելի ամուր դիրքերից կարող է խոսել․ «Արևմտյան կողմից որևէ արդյունք կամ ճնշում Ադրբեջանի վրա չենք տեսնում: Նոյեմբերի 9-ը միակ փաստաթուղթն է, որի արդյունքները գետնի վրա տեսնում ենք, չհաշված որոշ պարտավորությունների չկատարումը»:
Աղաբեկյանի խոսքով՝ Մոսկվայում լինելու է ոչ թե վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, այլ ՌԴ-ն իր օրակարգն է թելադրելու:







































