Wednesday, 01 07 2026
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

«Այստեղ պետք է կանգնած լիներ ուրիշ Վլադիմիր». Զելենսկին ելույթ է ունեցել ՄՔԴ-ում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Հաագայի միջազգային քրեական դատարանում: Ուկրաինայի ղեկավարը կոչ է արել գործընկերներին Կիևին զինել ավելի ժամանակակից սպառազինությամբ՝ նշելով, որ որքան ավելի հզոր և հեռահար լինեն զենքերը, այնքան ավելի շատ կյանք է հնարավոր փրկել ամենօրյա գնդակոծություններից:

«Անշուշտ, մենք այստեղ կցանկանայինք տեսնել ուրիշ Վլադիմիրի (խմբ.՝ նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին)… Վստահ եմ, որ դա տեղի կունենա, երբ մենք հաղթենք, և մենք կհաղթենք», – Զելենսկիի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարտին Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Պուտինին և ՌԴ-ում երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրահանգ է տվել՝ նրանց մեղադրելով «ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման մեջ»:

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է, որ ներկայիս պատերազմը լինի վերջինն աշխարհում:

«Մենք չենք կարող կանգնեցնել ագրեսիվ պատերազմները, սակայն կարող ենք հաղթել ագրեսիան՝ որպես հանցավոր գաղափար, որը ծնվում է անպատժելիության սովոր մարդու գիտակցության մեջ», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա կոչ է արել հարգել տարբեր պատերազմներում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը:

«Խնդրում եմ, նաև հիշեք այն ուկրաինացիներին, որոնք կարող էին ողջ մնալ, եթե չլիներ այս ագրեսիան, եթե չլիներ պատերազմը, որը մենք չէինք ցանկանում, որը ուզում ենք դարձնել աշխարհում վերջինը, և մենք դա կանենք», – ասել է Զելենսկին:

Մայիսի 4-ին Նիդերլանդներում անցկացվում է ռազմական հակամարտությունների զոհերի Հիշատակի օրը, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հոլանդացիների, իսկ հաջորդ օրը նշվում է Նացիստական ​​օկուպացիայից ազատագրման օրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում