Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Ե՛վ Կիևում, և՛ Վաշինգտոնում դա հերքելու նման փորձերը, իհարկե, միանգամայն ծիծաղելի են: Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և նման ահաբեկչությունների մասին որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ հատկապես Վաշինգտոնում: Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ նրան ասում են», – ասաց նա։
Ինչպես հավելել է Պեսկովը, Մոսկվայում գիտեն, որ «հաճախ նույնիսկ նպատակները որոշում է ոչ թե Կիևը, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում»։ Դրանից հետո ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին ցույց է տալիս գրոհի օբյեկտը՝ Ուկրաինայի զինված ուժերից պահանջելով իրականացնել հարձակումը։
«Ամեն անգամ չէ, որ Կիևին է տրվում միջոցներ ընտրելու իրավունքը: Սա նույնպես հաճախ թելադրում են օվկիանոսից այն կողմից: Մենք դա լավ գիտենք և մեզ հաշիվ ենք տալիս դրանում: Վաշինգտոնը պետք է հստակ հասկանա, որ մենք դա գիտենք», – ընդգծել է նա։








































