Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 13-ին կժամանի Բեռլին։ Համապատասխան տեղեկատվություն է տարածում «Politico» հրատարակությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Ուկրաինայի առաջնորդը Գերմանիայի մայրաքաղաք կժամանի կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով։ Օլաֆ Շոլցի և Վլադիմիր Զելենսկու պաշտոնական հանդիպումը նախատեսված է մայիսի 14-ին։
Բանակցություններից հետո առաջնորդները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Այցի շրջանակներում Զելենսկին բանակցություններ կվարի նաև նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Ինչպես գրում է «Politico»-ն, մինչ Ուկրաինա վերադառնալը Զելենսկին ուղղաթիռով կժամանի Գերմանիայի Աախեն քաղաք, որտեղ նրան կշնորհեն Շառլեմանի միջազգային մրցանակը։