Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Կարեն Կարապետյանը մետրոպոլիտենում էր

Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային օրը սկսել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն կատարած շրջայցով:

Քաղաքապետը նախ ծանոթացել է մետրոպոլիտենի կառավարման համակարգերին, որոնք դեռևս խորհրդային ժամանակների արտադրության սարքավորումներ են: Ու թեև առայժմ ծառայում են անխափան, այդուամենայնիվ, Կարեն Կարապետյանը հստակ խնդիր է դրել կարճ ժամկետում արդիականացնել դրանք` փոխարինելով ավտոմատացված նորագույն սարքավորումներով և հանձնարարվել է կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ:

Այնուհետև քաղաքապետը հետևել է նաև վերջերս մետրոյի կայարաններում տեղադրված տեսախցիկների աշխատանքին: Ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով` «Անվտանգ Երևան» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի տասը կայարաններում տեղադրվել է 186 տեսախցիկ, որոնց աշխատանքին, պլազմային մեծ մոնիտորներով, 24 ժամ անընդմեջ հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Օրվա ավարտին տեսանյութերն ամբողջությամբ արխիվացվում են: Շուտով կավելանա ևս վեց մոնիտոր: Առաջիկայում տեսախցիկներ են տեղադրվելու նաև շարժակազմերի վագոններում:

Մետրոպոլիտենում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՀՀ Անկախության 20-ամյակի կապացությամբ շուտով գործող 45 շարժակազմերին կավելանան ևս երկու` ամբողջությամբ վերանորոգված ու նորովի ձևավորված շարժակազմեր:

Ծանոթանալով նաև մետրոպոլիտենի առօրյա խնդիրներին` Կարեն Կարապետյան, հանձնարարել է Սասունցի Դավիթ, Շենգավիթ, Գործարանային, Գարեգին Նժդեհ և Հանրապետության հրապարակի մետրոկայարանների հիմնանորոգման աշխատանքների համար ուսումնասիրել և կազմել զարգացման հստակ ծրագիր:

«Մետրոյի հետագա զարգացման ռազմավարությունը պատկերացնելու համար մետրոպոլիտենի տնօրինությանը հանձնրարավել է մշակել կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ ծրագիր: Ի~նչ խոսք, նոր կայարանների կառուցման խնդիրը անհրաժեշտություն է, սակայն ցավոք այսօր այն բավականին թանկ հաճույք է : Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումը ավելի քան 200-250 միլիոն դոլար կարժենա: Բայց և այնպես վստահ եմ` կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ: Նաև դրա համար է, որ առաջարկել ենք ծրագիր և հայեցակարգ ներկայացնելե – նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները` մետրոյի, սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում