Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բախումն առկա է վաղուց. Հայաստանի խնդիրը

Հաճախ է հնարավոր լսել կարծիք, գնահատական, թե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տեղափոխելով այլ հարթակներ,, իրարամերժ հարթակներ, Երևանը կատարում է շատ վտանգավոր քայլ և առաջացնում աշխարհաքաղաքական բախում: Առերևույթ թվում է, որ եզրակացությունը միանգամայն ճշգրիտ է: Գործնականում սակայն, այդօրինակ եզրակացության ճշգրտությունը կարող էր լինել խիստ ցանկալի: Ինչպես թե՞, կտարակուսեն շատերը, ինչպե՞ս կարող է ցանկալի լինել աշխարհաքաղաքական բախման նախադրյալ ստեղծող գործողությունը:

Հարցն այն է, որ, եթե Երևանն ի վիճակի է ինքնուրույն որոշում կայացնել, թե որը կամ որոնք կարող են լինել հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային հարթակը, կնշանակի, որ Երևանն ունի բավականին մեծ քաղաքական կշիռ և դիվանագիտական ուժ: Հետևաբար, այդ կծիռն ու ուժը բավականացնելով բանակցային հարթակ որոշելու հարցում, կբավականացնի նաև այդ հարթակների աշխատանքը այստեղ աշխարհաքաղաքական բախման չվվերածելու հարցում: Մինչդեռ, ցավոք սրտի, Հայաստանը չունի այսպես ասած բանակցային կամ խաղաղ գործընթացային հարթակ որոշելու համար բավարար քաղաքական կշիռ: Ավելին, դա խոշոր հաշվով չունի անգամ ռազմա-քաղաքական առավել մեծ հաշվեկշիռ ունեցող Ադրբեջանը:

Թե Հայաստանը, թե Ադրբեջանն այսօր ստիպված են արձագանքել ընդամենը աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությանը և իրողություններին, ըստ այդմ աշխատել բոլոր կողմերի ու բևեռների հետ, քանի որ չաշխատելն ունենալու է հետևանքներ: Ավելին, այդ չաշխատելն ավելի է մեծացնելու աշխարհաքաղաքական բախման ռիսկը կամ ուժգնությունը, մինչդեռ բազմակողմանի աշխատանքը այն նվազեցնելու թերևս նվազագույն հնարավորություններից, կամ անհրաժեշտ նվազագույն մեթոդաբանական մոտեցումներից մեկն է: Այլ հարց է, որ ունենալով առավել մեծ հաշվեկշիռ, Բաքուն այդ խաղում ձգտում է իրացնել իր առավելությունն առավել կոշտ ու ագրեսիվ գործողություններով, քան Հայաստանը:

Բայց, դա արդեն բոլորովին այլ խնդիր ու հարց է: Հայաստանից այդ իմաստով պահանջվում է բազմապատկել ներքին կառավարման արդյունավետությունն ու հանրային համակեցության մթնոլորտի ստեղծարարությունը, միևնույն ժամանակ դրան զուգահեռ ձգտելով հավասարակշռված ձևով վարել արտաքին ուղղություններով դիվանագիտական-քաղաքական խաղն ու հարաբերությունը, ռիսկի տակ չդնելով նրանց միջև ուժերի հարաբերակցության հեռանկարը սեփական գործողություններով, միաժամանակ պատրաստ լինելով այդօրինակ փոփոխության որևէ հեռանկարի, որը լայն իմաստով կախված չէ Հայաստանից: Վերջին հաշվով, պետք չէ լինել կույր՝ աշխարհաքաղաքական բախումը կա, այն նաև Կովկասում է վաղուց, և այստեղ Հայաստանի ընտրությանը ոչ ոք չի թողնում գրեթե ոչինչ, և Հայաստանն այդ իմաստով ունի մեկ ընտրություն՝ առավելագույնս արդյունավետ և ինտենսիվ աշխատանք մեծ դիմակայության, մեծ խաղի բոլոր մասնակիցների հետ, ընդ որում բոլորի հետ լինելով առավելագույնս անկեղծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում