Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Կոչերից ու դատապարտումներից զատ այլ բան արևմուտքից կարող ենք սպասել միայն այն դեպքում, երբ խաղանք իրենց կանոններով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, Եվրամիությունն արձագանքել է Տեղ գյուղում տեղի ունեցածին՝ կոչ անելով զորքերը հետ քաշել սահմանի՝ 1991 թ.-ի  գծով։ Կարծում եք սա այն առավելագույնն է, որ կարող էինք ակնկալել Եվրամիությունից։ Հատկապես այն կոնտեքստում, որ տեղի ունեցածը նաև Եվրամիության համար էր որոշակի փորձություն։

-Ադրբեջանական ապացուցված սադրանքը (նշում եմ ապացուցված՝ հաշվի առնելով մեր ՊՆ-ի տարածած տեսաերիզը), նպատակ ուներ փորձության ենթարկել Եվրամիության մոնիթորինգային առաքելությանը։ Ադրբեջանն ի սկզբանե դեմ է եղել այդ առաքելության տեղակայմանը՝ չնայած դա եղել է զուտ Հայաստանի սահմաններում։ Մենք պետք է նաև հաշվի առնենք Ռուսաստանի արձագանքը, որը նույնպես կտրականապես դեմ է։ Այստեղ պետք է նաև հաշվի առնենք երրորդ հանգամանքը, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, գոնե այս  ուղղության վրա կա գործողությունների որոշակի կորդինացիա։ Այս առումով, այո՛ դա փորձություն էր և Եվրամիության ներկայացուցչության արձագանքը խոսում է այն մասին, որ այնտեղ իրականում ճիշտ են գնահատել կատարվածը՝ եթե փորձենք թարգմանել դիվանագիտական լեզվից, ու հիմա փորձում են մանևրել։ Ես հույս ունեմ, որ բացի մանևրելու փորձերից, լինելու է նաև զեկույցի տեսքով հստակ գնահատական։ Այլ հարց է, որ այդ զեկույցները դեռ փակ են ու չեն հրապարակվում։

-Հայաստանում կարծես մի փոքր չափազանցված են սպասելիքները Եվրամիությունից։ Կարծում եք զեկույցից կամ դատապարտումներից զատ, այլ բան պե՞տք է ակնկալել։

-Առաջին օրվանից, երբ այդ առաքելությունը տեղակայվել է, մի քանի անգամ նշել եմ՝ այո՛, շատ դրական է այդ տեղակայումը, այո՛ որոշակի առումով զսպման գործիք է, բայց  այդ գործիքը չի կարող հարյուր տոկոսով բացառել միջադեպերը։ Մենք կարող ենք հստակ գնահատական ու քայլեր ակնկալել արևմուտքից միայն այն օրվանից, երբ   կսկսենք խաղալ արևմուտքի կանոններով։ Ճիշտ այնպես, ինչպես մինչև վերջին մի քանի տարին անում էր Վրաստանը կամ այսօր անում է Ուկրաինան։ Դրա համար պարտադիր չէ մեծ պատերազմ բացել այստեղ, պարզապես պետք է խաղանք իրենց կանոներով։ Օրինակ բերեմ հենց նույն Ալիևին, Ալիևն է փորձում խաղալ արևմուտքի կանոններով։ Իրանի հետ առայժմ դիվանագիտական մակարդակով առճակատումը խոսում է այդ մասին, որ Ալիևն անում է այն, ինչ մենք չենք անում Ռուսատսանի ուղղությամբ։ Այսինքն  նա փորձում է իր վրա վերցնել հերթական աշխարհաքաղաքական գործոնի դերակատարում։ Մենք տեսնում ենք, որ նույն իրանցի դիվանագետներին Բաքվից վտարելով, խաղալով իսրայելական աշխարհաքաղաքական խաղերը, որոնց հետևում  կանգնած է  ԱՄՆ-ն, Ալիևը փորձում է խաղալ այդ դաշտում։ Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ վաղը դա չի օգտագործվելու մեր դեմ՝ նույն արևմուտքի դիրքորոշման տեսանկյունից ելնելով։ Այսինքն՝ արևմուտքն էլ կարող է իր տեսանկյունը փոփոխել և եթե մենք ուզում ենք ստանալ հասցեական գնահատական, այլ ոչ թե կոչեր, մեզ մնում է մեկ ճանապարհ՝  խաղալ արևմուտքի, այլ ոչ թե գոյություն չունեցող ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի կանոններով։

-Ձեր կարծիքով Ալիևը կգնա լայնամասշտաբ գործողությունների՞, թե՞ կբավարարվի  լոկալ սադրանքներով։

Ես չեմ սպասում մեծ էսկալացիա։ Վերջին ամիսներին անընդհատ կրկնում եմ՝ մեծ էսկալացիա Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմանի տարբերակով չեմ սպասում։ Եթե Ադրբեջանը դրա համար ունենար քարտ բլանշ, հնարավորություն, ապա դա կաներ հենց Տեղ գյուղում տեղի ունեցածը վերածելով լայնամասշտաբ գործողությունների։ Տեսնում ենք, որ դա չեղավ, ուրեմն պատճառներ կան։Պնդում եմ, որ տեսանելի ապագայում մասշտաբային էսկալացիա մեր տարածաշրջանին, տեսանելի ապագայում սպառնում է միայն ռեգիոնալ  մակարդակով։ Այսինքն՝ այն կարող է սկսվել Իրանից։ Դա ավելի դեստրուկտիվ ու վտանգավոր սցենար է, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջև  երկկողմանի էսկալացիա, մեծ պատերազմ  չեմ սպասում։ Կարող են լինել բախումներ, բայց ոչ պատերազմ՝ գոնե տեսանելի ապագայում։ Չեմ բացառում, սակայն, որ Ալիևի գործողությունների արդյունքում, այսնինքն այն, ինչ նա այսօր անում է Իրանի նկատմամբ, կարող է ինչու ոչ նաև իրավունք ստանալ հարձակվել Հայաստանի վրա, եթե մենք շարունակենք նստել թախտին ու  սպասել բախտին։

-Կամ ՀԱՊԿ դիտորդներին։

-ՀԱՊԿ դիտորդները չարիք են մեզ համար, դա միանշանակ է։ Մենք  չպետք է թույլ տանք, որ նրանք այստեղ հայտնվեն, որովհետև միայն դեստրուկտիվ դերակատարում են ունենալու այստեղ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում