Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՀՀ փոխվարչապետը գլխավորել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ապրիլի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի հերթական՝ 20-րդ նիստը։ Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։

Ողջունելով ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներին՝ փոխվարչապետն ընդգծել է ինչպես խորհրդի կողմից ձեւակերպված խնդիրների եւ առաջարկվող լուծումների քննարկման, այնպես էլ նախորդ նիստերի արդյունքների ամփոփման կարեւորությունը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ մասնակիցներին ներկայացվել է խորհրդի 19-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից նոր աշխատողների ներգրավման ու վերջիններիս ուսուցումը խրախուսելու, ինչպես նաեւ բիզնեսի կողմից կրթական հաստատություններին իրականացվող նվիրատվությունների ծավալը մեծացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման կարեւորությանն ու այս ուղղությամբ առաջարկվող կարգավորումներին։ Ինչպես օրակարգային հարցերի, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկություններին վերաբերող առանձին խնդիրների վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ։

Շնորհակալություն հայտնելով Խորհրդին արդյունավետ աշխատանքի եւ առարկայական քննարկումների համար՝ փոխվարչապետը կարեւորել է քննարկվող բարեփոխումների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսության ապահովման ճանապարհով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում