ՌԴ պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինն առաջարկել է դիտարկել Twitter-ի արգելափակումը հանելու հնարավորությունը՝ ի պատասխան սոցցանցի կողմից ռուսական գերատեսչությունների հաշիվների արգելքի վերացման։
Ուրբաթ օրը Twitter-ը կրկին սկսել է հրապարակել Կրեմլի, ՌԴ ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության և այլ նախարարությունների, ինչպես նաև արտասահմանում Ռուսաստանի դեսպանատների օգտահաշիվների էջերը: