Monday, 29 06 2026
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի

Պեկինը «երկաթը տաք-տաք է ծեծում». Հայաստանի համար կարևոր հանդիպում Չինաստանում

Պեկինում հանդիպել են Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Հուսեյն Աբդոլահիանն ու Կատրին Կոլոնան, որոնք քննարկել են թե երկկողմ, թե ռեգիոնալ ու միջազգային կարևորության հարցեր: Երկու արտգործնախարարները օգտվել են Չինաստանում միաժամանակ գտնվելու հանգամանքից: Ֆրանսիայի արտգործնախարարը Պեկին է այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվիրակության կազմում: Ֆրանսիայի նախագահը հանդիպում ունեցավ Չինաստանի նախագահի հետ: Իրանի արտգործնախարարը Պեկինում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ: Մարտի 10-ին երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Պեկինում մի քանի օր տևած բանակցությունից հետո հայտարարեցին հարաբերություն կարգավորելու, ավելի շուտ՝ հարաբերությունը վերականգնելու համաձայնության մասին:

Դրանից հետո խոսվեց արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին:

Մինչ այդ, ՍԱ թագավորը Էր Ռիյադ այցելելու հրավեր հղեց Իրանի նախագահ Ռայիսիին, որը ընդունել է հրավերը: Չի բացառվում, որ Պեկինում քննարկվել են հենց այցի հետ կապված հանգամանքներ: Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերության կարգավորման գործընթացի ձևավորումը Չինաստանի դիվանագիտական մեծ հաջողություն ու ձեռքբերում է, Պեկինի միջազգային դերակատարման շոշափելի աճի վկայություն, քանի որ Թեհրան-Ռիյադ հարաբերությունն ունի ոչ միայն ռեգիոնալ, այլ ընդհուպ միջազգային էական նշանակություն ու դեր: Այդ ֆոնին, հարկ է ուշադրության արժանացնել նախագահ Մակրոնի Չինաստան այցի շրջանակում Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոնայի՝ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման առիթն օգտագործելու հանգամանքը:

Մեծ հաշվով, բավականին բարդ ներքին իրավիճակում հայտնված Էմանուել Մակրոնը Չինաստան այցի ընթացքում լայն իմաստով փորձում էր թերևս քննարկել ուկրաինական պատերազմի դադարեցման չինական պլանը կամ նախաձեռնությունը, որի մասին Պեկինը հայտարարեց Սի Ցզինպինի Մոսկվա այցից առաջ: Մեծ հաշվով, բուն Եվրոպայի համար այդ պլանն ունի կենսական նշանակություն և պատահական չէ, որ նախագահ Մակրոնը շտապեց Պեկին: Իրանի արտգործնախարարի հետ Ֆրանսիայի արտգործնախարարի պեկինյան հանդիպումը պետք է դիտարկել թերևս այդ լայն շրջանակից ներս:

Ամենևին բացառված չէ անգամ, որ Փարիզ-Թեհրան «չինական» երկխոսությունը կարող է լինել հենց Պեկինի «գաղափարը» և անգամ՝ միջնորդությունը: Այլ կերպ ասած, չինական «միջազգային» պլանի մաս: Իհարկե, Ֆրանսիան Իրանի հետ հաղորդակցության առումով չի եղել այսպես ասած զրոյական մակարդակի վրա և ընդհուպ եղել են Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցներ, սակայն համենայն դեպս վերջին տևական ժամանակաշրջանում այդ կոմունիկացիան եղել է չափազանց սուղ և այդ իմաստով Պեկինում տեղի ունեցած արտգործնախարարական հանդիպումը թերևս մեծ հավանականությամբ իր տրամաբանությամբ տեղավորվում է այն շրջանակում, որ պարունակում էր Չինաստանի ներկայացրած՝ միջազգային հարաբերությունների մոդելը: Այդ իմաստով իհարկե հարց է առաջանում, թե արդյո՞ք Պեկինը Թեհրան-Ռիյադ հաջողությունից ոգևորված, փորձում է «տաք-տաք ծեծել» երկաթը Փարիզ-Թեհրան հաղորդակցության խթանման միջոցով: Սրանք Հայաստանի համար չափազանց կարևոր հանգամանքներ են, ոչ միայն Հայաստանի համար թե Իրանի, թե Ֆրանսիայի հույժ կարևորության բերումով, այլ նաև այն հանգամանքի, որ Չինաստանի ներկայացրած միջազգային մոդելի «գաղափարական» հիմքում Մեծ Մետաքսի ճանապարհի ծրագիրն է, որի առանցքային հյուսվածքային հանգույցներից մեկը Կովկասն է: Իհարկե այդ հանգամանքը հնարավորություններով հանդերձ, իր հետ բերում է նաև մարտահրավերներ, որոնց դրական և հնարավորինս կայուն հարաբերակցության հասնելու համար Հայաստանից պահանջվելու է աշխատանքային շոշափելի ներուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում