Sunday, 05 07 2026
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն

Իրան-Բաքու «հակամարտությունը» հռետորաբանությունից այն կողմ չի անցնի. Տիգրան Դավուդյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը։

-Պարոն Դավուդյան, Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերջին շրջանի լարվածության ֆոնին, Իրանի խորհրդարանը դատապարտեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հանգամանքը։ Ի դեպ՝ այդ հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն այցելելելով Իսրայել՝ մասնակցեց իր երկրի դեսպանատան բացման արարողությանը, նաև Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի հետ համատեղ ասուլիսով հանդես եկավ։ Ի՞նչ զարգացումներ են առաջիկայում հնարավոր։

-Իսկապես վերջին շրջանում եղել են իրադարձություններ, որոնք ազդել են Իրան-Իսրայել երկկողմ հարաբերությունների վրա։ Նախևառաջ այն հանգամանքը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն այցելեց Իսրայել ու անձամբ կատարեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը, առաջին անգամ այդ երկրում դեսպան նշանակեցին։ Իսլամական պետությունը շատ ծանր է տանում հարևան՝ հատկապես իսլամական երկրների հարաբերություններն Իսրայելի հետ։ Նրանք համարում են, որ Իսրայել պետություն գոյություն չունի, չեն ճանաչում այդ պետությունը։

Հիշեցնեմ, որ երբ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Իսրայելի հետ, Իրանն այնքան էլ չողջունեց մեր այդ քայլը։ Դուք նկատի ունեցեք, որ Ադրբեջանը շիա երկիր է, առայժմ՝ առաջին և միակ մուսուլման շիա երկիրն է, որը դեսպանատուն բացեց Իսրայելում։ Դա Իրանը շատ ծանր է տանում։ Գումարած դրան՝ Ադրբեջանի ու Իսրայելի արտաքին գործերի նախարարները ասուլիսով հանդես եկան ու այնտեղ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է միասնական դիրքորոշում ու կեցվածք ունենան Իրանի Իսլամական պետության դեմ։ Դա ևս անբացատրելի էր։ Դրանից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը բացատրություն պահանջեց Ադրբեջանի կառավարությունից՝ առ այն, թե ի՞նչ է  նշանակում այդ հայտարարությունը։ Ադրբեջանը դրան չարձագանքեց։

Սյունիքի միջանցքի հարցն ամիսներ շարունակ Ադրբեջանի օրակարգում է։ Այդ պետությունը ճնշում է Հայաստանին, որպեսզի դեպի Նախիջևան միջանք ունենա, նրան պաշտպանում է նաև Թուրքիան։ Դա ևս Իրանը շատ ծանր է տանում, որևէ դեպքում չի համաձայնելու միջանքի գաղափարին, քանի որ վտանգ է տեսնում իր տարածքային ամբողջականության հետ կապված։

Դուք գիտեք, որ հունվար ամսին հարձակում եղավ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, անվտանգության մի աշխատակից սպանվեց։Ադրբեջանն էլ որպես բողոք իր դեսպանին  հետ կանչեց։ Հիմա պատկերացրեք՝ Ադրբեջանն իր դեսպանին իսլամական  Իրանից հետո է կանչում, դեսպան է նշանակում Իսրայելում։ Դրանից հետո   զինված հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդարանի մի պատգամավորի դեմ։ Ադրբեջանի գաղտնի ծառայությունները ձերբակալել են վեց հոգու, նրանց անվանում են ծայրահեղական շիաներ, լուսանկարներ են հրապարակել, որ նրանք ժամանակին այցելել են Իրան, պարսկական սրբավայրեր։ Ուզում են ներկայացնել այնպես, թե այդ զինված հարձակումն իրականացրել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմնակիցները։ Անշուշտ որևէ փաստ չեն ներկայացրել, բայց այդպես են հայտարարում։

Այս բոլոր լարվածությունների ֆոնին, երկու օր առաջ էլ իրանցիները ցույց անցկացրեցին Թավրիզում։ Ճիշտ է՝ Ադրբեջանը փակել է իր դեսպանատունը Թեհրանում ու իր դեսպանին հետ կանչել, իրենց հյուպատոսությունը Թավրիզում աշխատում է։ Իրանցիներն այնտեղ ցույց  կազմակերպեցին՝ ընդդեմ Ադրբեջանի։ Մի նոր լարվածություն էլ, ենթադրում եմ,  կստեղծվի Թավրիզում, որովհետև  Իրանի թուրքախոս ֆուտբոլասերները պաշտպանում են Թավրիզի շատ հայտնի մի ֆուտբոլի խմբի։ Անցյալում եղել է այնպես, որ ներիրանական ֆուտբոլային խաղի ժամանակ  Հայաստանի դրոշ են  վառել, նաև Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշ ծածանել։ Դա էլ շատ անհարմար իրավիճակ է, ինչու՞ պետք է Իրանում այդ դրոշները ծածանվեն ներքին մի ֆուտբոլային խաղի ընթացքում։

-Ձեր դիտարկմամբ՝ մինչև ու՞ր կարող է հասնել այդ լարվածությունը, արդյոք  հնարավոր է հռետորաբանությունից զատ այլ գործողություններ տեսնենք։

Չեմ կարծում, հռետորաբանությունից այն կողմ չի անցնի։ Գիտեք, որ ԻԻՀ թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատում բավական խնդիրներ ունի։Արտաքին ճակատում փորձում է ինչքան  հնարավոր է շուտ միջուկային տեխնոլոգիաների բանակցությունների ավարտին հասնի, որպեսզի արևմուտքը սառեցրած նաթվային դոլարները, որոնք Հարավային Կորեայում, Իրաքում ու տարբեր երկրների բանկերում են, օր առաջ այդ գումարներն ազատվեն, որպեսզի կարողանա այդ գումարով իր հարցերը լուծել։

Գիտեք նաև, որ Իրանը շատ լավ քայլ կատարեց ու Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններն է փորձում բնականոնացնել։

-Այո՛, նույնիսկ դեսպանատուն է բացել։

-Այո՛, Իրանի արտաքին գործերի նախարարն էլ մեկնեց Չինաստան՝ դարձյալ Չինաստանի հրավերով։ Այնտեղ պետք է հանդիպեն Իրանի ու Սաուդյան Արաբիայի երկրների արտաքին գործերի նախարարները։ Անցյալ ամիս հանդիպեցին Անվտանգության խորհրդի քարտուղարները և որոշեցին երկամսյա ժամկետում բնականոն հունի մեջ դնել իրենց հարաբերությունները։ Այնտեղ կա Եմենի, Իրանի սուննի քաղաքացիների հարցը , դեսպանություններն են փակ։ Գիտեք նաև, որ Իրանի ընդդիմությունը շատ հզոր ԶԼՄ-ներ ունի արտասահմանում, որոնցից մի մասին ֆինանսավորումը իրականացնում է Սաուդյան Արաբիան։ Այդտեղ էլ խնդիրներ կան, իբրև թե խոսք են տվել, որ այլևս ֆինանսապես չեն  հովանավորի այդ ԶԼՄ-ները։ Իրանը փորձում է գոնե մի ճակատում իր հարաբերությունները նորմալացնել՝ հատկապես իր արաբ հարևանների հետ։ Գիտեք, որ Իրանն ունի 16 հարևան, դրանցից մի քանիսն արաբական երկրներ են։ Փորձում է  նրանց հետ հարաբերությունները կարգավորել, որպեսզի ավելի շատ կարողանա զբաղվել իր ներքին խնդիրներով։Ներքին ճակատում էլ՝ թե՛ տնտեսական խնդիրներ ունեն, թե՛ նաև կանանց գլխաշորի շարժումը։

-Այս իրավիճակից ինչպե՞ս կարող է օգտվել Հայաստանը։ Կա կարծիք, որ մեր բախտը բերել է, որ Իրանն իր սահմանների, միջանցքի հարցում այդպիսի կտրուկ դիրքորոշում ունի։ Իսկապես կարո՞ղ ենք Իրանի աջակցության վրա հույս դնել։

Մենք շատ քիչ բնական դաշնակիցներ ունենք, որոնցից մեկն Իրանն է։ Այո՛, այստեղ մեր շահերը համընկնում են։ Մի կողմից էլ՝ ողջունելի է, որ Իրանը փորձում է գոնե արաբական երկրների հետ իր հարաբերությունները կարգավորել, դրանով իր ուշադրությունն ավելի շատ կկենտրոնացնի հյուսիսի վրա։ Ինքը շատ մտահոգ է հյուսիսի առումով, Ադրբեջանն Իսրայելի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի։Կազմվում են առանցքներ՝ մի կողմից Ադրբեջան-Իսրայել-Թուրքիա, մենք էլ բնական դաշնակիցներ ենք Իրանի հետ։Իհարկե մենք ողջունում ենք Իրանի այդ մոտեցումը, մեզ համար  Թեհրանը մեծ հենակ է

-Կարծում եք՝ մեր կողմից անելիքներ կա՞ն, թե՞ դիվանագիտական-քաղաքական այս աշխատանքները բավարար են։

-Կարծում եմ՝ բավարար է։ Գուցե կան աշխատանքներ, որոնց մասին չի բարձրաձայնվում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում