Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հերիք չի ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, մի հատ էլ թալանում են մեր ժողովրդին. Օսիպյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, Արցախի պետնախարարը հայտարարել է, որ այսուհետ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Արդյոք սա նշանակում է, որ Արցախում ևս խաղաղապահների նկատմամբ կա անվստահություն։

Արցախում վաղուց կա այդ տեսակետը, բայց այլ հարց է, որ արցախցիներին ուրիշ տարբերակ  էլ չեն թողնում։ Ու՞մ հետ աշխատենք։ Վաղուց երևում է, որ ռուս խաղաղապահներն այստեղ հերիք չէ իրենց պարտականությունները չեն կատարում, մի հատ էլ՝  առիթից օգտվում են, մեր ժողովրդին թալանում։ Բայց  ի՞նչ արած, ի՞նչ անենք։

-Արցախի ԱԳՆ-ն դիմում է ՄԱԿ ԱԽ-ին՝ նշելով, որ այդ կառույցի կողմից անհետաձգելի ու վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար։ Կարծում եք ռեա՞լ է ՄԱԿ-ից որևէ բան ակնկալելը։

-ՄԱԿ-ում էլ Ռուսաստանն է նստած՝ իր վետոյի իրավունքով։ Իսկ Ռուսաստանը զբաղված է Ադրբեջանին իր ծառայությունները մատուցելով, քանի որ շահերը շատ են համընկնում։

-Իսկ  ինչո՞ւ չկա հստակ պահանջ Ռուսաստանից։

Ես մի քանի անգամ  ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Արցախի վերնախավն իր կյանքը փրկելու համար Ռուսաստանի դեմ քայլ չի անելու, մոռացեք այդ մասին։

-Այսինքն՝ իրենց կյանքն էլ կախված է Ռուսաստանից։

-Այո։Ես չեմ արդարացնում այդպիսի պահելաձևը, իրականում երկիրը հանձնելու վատարիմ քայլեր են անում, բայց  պատճառը դա է։

-Իսկ ի՞նչ ելք եք տեսնում այն իրավիճակում, երբ փաստորեն խաղաղապահները նույնիսկ մարդ չեն կարողանում անվտանգ տեղափոխել։

-Իրավիճակից դուրս գալու միջոցն այն է, Հայաստանը հայտարարի, որ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն իրենց լիազորությունները կատարել։ Եվ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ, ոչ թե Նիկոլի ասածով՝ Ռուսաստանն ինքը։ Ռուսաստանն ի՞նչ ասի՝ չե՞ մ կարողանում իմ պարտականություններն իրականացնել։ Դա ուղղակի անիմաստ բան է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում