Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ալիևը միջազգային մեխանի՞զմ է ուզում Արցախի համար

Ապրիլի 4-ի ուշ երեկոյան ադրբեջանցիները, որ արգելափակել են Լաչինի միջանցքը, թույլ չեն տվել անցնել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող քաղաքացիներին: Ավելին, ինչպես ամիսներ առաջ երեխաների պարագայում, այս անգամ էլ եղել է տեղափոխող ավտոբուս մուտք գործելու փորձ, մի քանի քաղաքացու ինքնազգացողություն վատացել է, չորս կին տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ մյուս քաղաքացիները վերադարձել են Գորիս, ինչպես հայտնում է Արցախի ՄԻՊ-ը: Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հարթակներում շարունակվում են հնչել Արցախի արգելափակումը դատապարտող կոչեր, հնչել ապարգելափակման հորդորներ,

Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն որևէ փորձ չի անում նույնիսկ փոքրիշատե մեղմացնող գործողություններ կատարելու ուղղությամբ, այլ շարունակում է չկատարել Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը և դիմել առավել ագրեսիվ ու սադրիչ քայլերի: Այդ ֆոնին Երևանը շարունակում է հայտարարել միջազգային մեխանիզմի անհրաժեշտության մասին: Բայց, չկա դրա վեաբերյալ միջազգային արձագանք, փոխարենը կա Ադրբեջանի ավելի լկտիացող վարքագիծ, ինչը առերևույթ փոքր ինչ տարօրինակ է: Որովհետև, Ալիևը դիմելով տարատեսակ, այդ թվում անգամ դիվերսիոն սադրանքների, ժողովրդական լեզվով ասած՝ «իր վրա բերում է ավելորդ խոսակցություն»: Նա հիմա՞ր է, թե՞ արկածախնդիր: Միթե՞ իր ձեռքով փորձում է հիմնավորել միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը լինեն այդ մեխանիզմի պատասխանատվության տակ:

Ալիևը անկասկած՝ թե հիմար չէ, թե արկածախնդիր չէ: Այդ դեպքում բնականաբար առաջանում է հարց, թե ինչու՞ է շարունակում սադրանքները, եթե միջազգային տարբեր դերակատարներ դատապարտում են դրանք, ու բացի այդ էլ ավելի համոզիչ են դարձնում Երևանի պնդումը, որ պետք է միջազգային մեխանիզմ: Թե՞ Ալիևը ինքը համոզված է, որ չկա միջազգային մեխանիզմի որևէ «սպառնալիք», չկա որևէ միջազգային լուրջ դերակատար, որը պատրաստ է իրավիճակի համար ստանձնել այսպես ասած վերահսկողական պարտականություն, քանի դեռ չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև սկզբունքային համաձայնություն այսպես ասած խաղաղության պայմանագրի շուրջ, դրա պայմանների շուրջ: Այդ պարագայում միակ դե յուրե պատասխանատուն շարունակում է մնալ Ռուսաստանը, որը չունի իր դե յուրե պատասխանատվությունը դե ֆակտո իրացնելու բավարար կարողություն՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ալիևը դա լավ գիտե, ինչպես  որ գիտե նաև, թե Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ գտնվող Արևմուտքը իրական քաղաքականության ռեժիմում որքան գոհ կլինի Ադրբեջանից՝ ռուսական անկարող կամ սահմանափակ «պատասխանատվությանը» պարբերաբար փաստի առաջ դնելու համար, որքան էլ հրապարակային հայտարարությունների մակարդակում դատապարտում են արցախահայության արգելափակումը: Սա է պատկերը, որում լուծումներ գտնելու գլխավոր, առանցքային պատասխանատվությունը Հայաստանին ու Արցախի վերնախավերինն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում