Աշխարհը վաղուց սկսել է ձևափոխվել․ պետք է կողմնորոշվենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը:
Զորիկյանի խոսքով՝ հայտնվել ենք ճակատագրական քարի արանքում․ պետք է հստակ ուղղություն ընտրել․ «Մենք պետք է միջազգային զարգացումների մաս կազմենք: Անորոշություն է, նույնիսկ մեր ռազմավարական դաշնակիցը մեզնից գլուխ չի հանում: Ռուսաստանի համար Արցախի և Հայաստանի հարցը մանրադրամ է, բայց դա մեր չկողմնորոշվելու հետևանքն է: Ռուսաստանը վերևից է քանդվում․ բուրգի քարերը լցվում են ներքևների գլխին»:








































