Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, մարտի 24-ին թվիթերյան գրառում էր արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշել. «Նոր էսկալացիա չի լինելու։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»: Նիկոլ Փաշինյանն այդ գրառումից առաջ ելույթ էր ունենում կառավարության նիստում, որտեղ մատնացույց էր անում Ադրբեջանի՝ բարձր մակարդակով աճող հռետորաբանությունն ու ագրեսիվությունը: Այդ պայմաններում հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր՝ նույն բարձր մակարդակի պարտավորությունների հիմքով, եթե անգամ մի կողմ թողնենք այդ պարտավորությունների բովանդակային քննությունն ու դրանց հանդեպ հանրության վերաբերմունքը: Ի վերջո նույն Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ խոսում էր էսկալացիայի բարձր ռիսկի մասին, այդ մասին խոսում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Ի՞նչ է կատարվում և ինչու՞ են ծավալվում այդօրինակ «թափառող հակասականությամբ» հայտարարություններ: Գործնականում սակայն, դրանց հակասականությունը թերևս միայն առերևույթ է, իսկ խորքային առումով դրանցում արտացոլվում է հենց իրադրության հակասականությունը: Օրինակ, երբ խոսվում է էսկալացիայի բարձր ռիսկի մասին, դա ամենևին չի նշանակում անխուսափելիություն, որովհետև գործոնները, որոնք կարող են բերել էսկալացիա կամ հեռացնել այն, բազմաթիվ են ու գտնվում են ոչ միայն Կովկասում ու դրա շուրջ: Եվ հակառակը՝ առերևույթ իրավիճակը կարող է լինել էսկալացիայից հեռու, ինչպես օրինակ 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ երբ տեղի էր ունենում հանդիպում Բրյուսելում, բայց ընդամենը երկու շաբաթ անց ծավալվեն 44-օրյա պատերազմից հետո աննախադեպ ուժգնությամբ մարտական գործողություններ: Այդ հակասականությունը կարող է հաղթահարվել այն դեպքում միայն, երբ կձևավորվի էսկալացիայի բացառման պատասխանատվության օրակարգ:

Փաշինյանի թվիթերյան գրառումը գործնականում այդ մասին է, այսինքն նարատիվի մասին, որի հանդեպ միջազգային պատասխանատվությունը թույլ կտա խուսափել էսկալացիայից: Սակայն, բուն հարցը այն է, թե այսպես կոչված միջազգային հանրությունը որքանով է շահագրգռված այդ նարատիվի հարցում: Բայց, դրանից առաջ կա մեկ այլ հարց՝ իսկ ի՞նչ է մջազգային հանրություն ասվածն այսօր, երբ կա փաստացի համաշխարհային պատերազմ, որն անգամ սպառնում է վերաճել հենց բառի ուղիղ իմաստով համաշխարհային պատերազմի:

Ֆորմալ իմաստով միջազգային հանրությունը կառույցներն են՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, եվրոպական կառույցներ, այլ միջազգային ատյաններ, օրինակ՝ դատարաններ, բայց գոնե Հայաստանը արդեն չափազանց շատ օրինակներով է համոզվել՝ ցավոք սրտի, որ դրանք չեն աշխատում և չկա աշխատունակության տեսանելի հեռանկար: Բայց, սա  իհարկե չպետք է դառնա պատճառ, որ Հայաստանը հրաժարվի կայունության ու խաղաղության նարատիվի հարցը բարձրաձայնելուց, իհարկե դրան զուգահեռ աներկբա, շարունակաբար, օրեցօր բարձրացնելով ներքին ուժի և ամրության հարցերում արդյունավետության տանող աշխատունակությունը: Ընդ որում, այդ՝ երկրորդ մասը չափազանց կարևոր է նրա համար, որ Հայաստանը նաև շատ ավելի կոնկրետ, հասցեական և առարկայական բարձրացնի կայունության և խաղաղության նարատիվի հարցում «միջազգային հանրության» պատասխանատվոության հարցը: Եվ, եթե ներքին կենսունակության, դիմադրունակության, արդյունավետության բարձրացման հարցում առաջնային ու անվերապահ պատասխանատվության հասցեատերը կառավարող մեծամասնությունն է, ապա արտաքին պատասխանատվությունը հասցեականացանելու հարցը պետք է դառնա բոլորի հարցը, որովհետև հնարավոր էսկալացիան էլ հարվածելու է ոչ միայն կառավարող մեծամասնությանը, այլ՝ բոլորիս: Եվ սա  կարևորագույն խնդիր է ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համար արտաքին պատասխանատվոության համընդհանուր հասցեականացման համար, ոչ միայն այդ պատասխանատվության լղոզման ճանապարհը փակելու միջոցով՝ մանիպուլյատիվ խաղի հնարավորությունը սահմանափակելու համար, այլ նաև որևէ հնարավոր էսկալացիայի վրա ներքաղաքական մանիպուլյատիվ խաղերի ռիսկը նվազեցնելու կամ զրոյացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում