Tuesday, 30 06 2026
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը

Ինչո՞ւ և ինչի՞ մասին են լռում Լավրովն ու Պուտինը. պատերազմի «դադարեցման» առեղծվածը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարարի հետ մոսկովյան համատեղ ասուլիսում հիշատակել է 44-օրյա պատերազմն ու այն դեռևս հոկտեմբերին դադարեցնելու հնարավորությունը, այդ կետում սակայն ընդհատելով խոսքն ու ասելով, թե մանրամասնները գուցե պետք է թողնել պատմությունն ուսումնասիրողներին: Ընդ որում, Լավրովը այդ պատմությունը հիշատակել է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումների հանդեպ իր դժգոհության համատեքստում, նկատելիորեն փորձելով խաղարկել արդեն հայտնի՝ «պատերազմի ավելի վաղ դադարեցնելու» մասին «առեղծվածը», որ շրջանառել է նաև

ՌԴ նախագահ Պուտինը, որ լայնորեն կիրառվում  է նաև Հայաստանի այսպես ասած ներքաղաքական պայքարում: Ինչու՞ է ՌԴ արտգործնախարարը հարցը թողնում պատմությանը կամ այսպես ասենք՝ «պատմաբաններին», եթե իրադարձությունները ոչ միայն պատմություն չեն, այլ ըստ էության շարունակաբար ծավալվում է դրանց տրամաբանությունը: Ի վերջո, Լավրովն ինքն է եղել հոկտեմբերի 9-ին հրադադարի շուրջ ավելի քան 1  ժամ տևած եռակողմ բանակցության մասնակից՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Լավրովն ինքն է նաև ասել, որ այդ բանակցությունն ընթանում էր երեք երկրների ղեկավարների՝ Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ պարբերական կապով, հաղորդակցությամբ, որի ընթացքում քննարկվում էին դետալներ և այլն: 11 ժամ անց հայտարարվեց հրադադարի համաձայնության մասին, որը սակայն տևեց ընդամենը մոտ մեկ ժամ, այն էլ ոչ լրիվ: Ինչու՞, ո՞վ չպահեց համաձայնությունը, որ ձեռք էր բերվել, որի մասին համենայն դեպս հայտարարվել էր: Լավրովը ինչու՞ չի բարձրաձայնում այդ մասին, իր ղեկավար Պուտինի հետ միասին, փոխարենն անելով հայտարարություններ, որոնք բավականին մանիպուլյատիվ միջավայր են ստեղծում Հայաստանի ներքաղաքական, հասարակական կյանքում:

Այն, որ հրադադարի շուրջ բանակցությունը տևել է ավելի քան 11 ժամ, շարունակվել մի ամբողջ գիշեր, գրեթե մինչ լուսաբաց, վկայում է, որ եղել է առարկայական բանակցություն, որն ի վերջո ավարտվել է հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին հայտարարությամբ:  Դա էլ իր հերթին նշանակում է, որ հաջողվել է ստանալ ընդհանուր դիրքորոշումներ: Ինչը կամ ով է դրանից հետո «միջամտել» և փոխել իրավիճակը, այդ կերպ նաև թույլ չտալով, որ լինի հրադադար և ռուս խաղաղապահներն օրինակ կանգնեն այն սահմաններում, որոնք եղել են պատերազմին հոկտեմբերի 9-ի դրությամբ, հասցնելով իրավիճակը նոյեմբերի 9-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում