Այսօր Slaq մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ՀՀ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մասնակցությամբ: Ասուլիսի շրջանակներում ներկայացվեց ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը՝ ներկայիս իշխանությունների օրոք:
«Մինչև գլոբալ ճգնաժամը՝ ՀՀ աղքատության մակարդակը նվազել է 27%-ով, ճգնաժամից հետո աղքատության մակարդակը հասել է 46%-ի: Միայն 15%-ն է, որի վրա ճգնաժամը չի արտացոլվել»,- ներկայացրեց Ահարոն Ադիբեկյանը:
«Մեր տնտեսական քաղաքականությունը ես անվանել եմ «կարկատանային», քանի որ որևէ խնդիր ստանում է ժամանակավոր լուծում, սակայն այն վերջնական չէ: Տնտեսական կայուն քաղաքականության ուղղությունը դիվերսիֆիկացիան է և այն ճյուղերը, որոնք այն կտանի իր հետևից»,- պարզաբանեց Արմեն Պողոսյանը:











































