Արցախի անկախությունը ճանաչելու բոլոր հնարավոր տարբերակները բաց ենք թողել, իսկ հիմա աբսուրդ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Նրա խոսքով՝ նախկին նախագահները ամբողջ բանակցային պրոցեսը տարել են այնպես, որ ԼՂ անկախությունը մի կողմ են նետել․ «Քոչարյանը Արցախից գալով Հայաստան արժեզրկեց Արցախի անկախությունը: Որ Քոչարյանին ասում ենք՝ Սայիդիչ, հո շառ չենք անում: Եթե Հայաստանը այսօր ճանաչում է Արցախի անկախությունը, ո՞ր շրջաններով ենք ճանաչում: Հայաստանից Արցախի ո՞ր անկախությունն եք ուզում ճանաչել, ԼՂՀ-ն, որի մեջ մտնում է 7 շրջա՞նը: Եթե ԳԽ որոշում են պահանջում, բա Քոչարյանին, որ 2007-ին պատվիրակել էիք Մադրիդ, ինչու վերապահում չէիք անում»:







































