Լիբանանում եղել եմ տարանցիկ կարգավիճակում․ այցի բուն նպատակը Սիրիան էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանի խոսքով՝ իրենք որդեգրել են նոր մոտեցում, ճշմարտության վրա հիմնված մոտեցում․ «Զրկել ենք բոլոր կառույցներին մենաշնորհից : Փոխել ենք այն մոտեցումը, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հիմնված է լինելու ողորմություն մուրալու վրա: Մենք առաջին իսկ վայրկյանից մերժել ենք մի շարք մոտեցումներ․ «Ապագա Հայաստանը»-ը որդեգրել է մեր մոտեցումները: Մեզ համար գերխնդիր է բացել հայրենադարձության ինտեգրման կենտրոնը»: