Լիբիայի ապստամբները երեքշաբթի օրն առանց ռազմական գործողությունների կգրավեն Քադաֆիի ուժերի կողմից պահվող Բանի Վալիդ քաղաքը: Այս մասին ապստամբները պայմանավորվել են Քադաֆիին հավատարիմ ուժերի հետ: Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ապստամբները այլ մանրամասներ չեն հաղորդել:
Քադաֆիի ուժերի այս քայլը, հավանաբար, կապված է այն հանգամանքի հետ, որ Քադաֆիի զինվորականների մի մեծ շարասյուն լքել է երկիրը և հիմա գտնվում է Նիգերի տարածքում: Լուրեր են տարածվել, որ Քադաֆին նույնպես լքել է Լիբիան:








































