Saturday, 08 06 2024
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան

Վրաստանում ուժայինները բացել են Ռուսթավելիի պողոտան, 130-ից ավելի մարդ ձերբակալվել է

Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները կեսգիշերին ցրել են օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիան և ամբողջովին զբաղեցրել խորհրդարանի դիմացի հրապարակը: Այս մասին հաղորդում է Грузия Online պարբերականին:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիի կենտրոնում մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվել է 133 մարդ:

Իր հերթին Sputnik գործակալության վրացական ծառայությունը հաղորդում է, որ ցուցարարները հեռացել են խորհրդարանի դիմացի տարածքից, հատուկ ծառայությունները մաքրել են ճանապարհը, և Ռուսթավելիի պողոտան բաց է երթևեկության համար:

Մարտի 8-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Մոտավորապես ժամը 22:00-ից իրավիճակը սրվել է: Ցուցարարները վերջնագիր են ներկայացրել իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը՝ պահանջելով հետ կանչել աղմկահարույց օրինագծերը և ազատ արձակել մարտի 7-ի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին:

Իշխող կուսակցությունը չի կատարել վերջնագիրը, և ցույցն ագրեսիվ բնույթ է ստացել. ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը, կոտրել օրենսդիր մարմնի ապակիները, խանութների ցուցափեղկերը, այրել են մեքենաներ և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել ոստիկանների վրա: Ի պատասխան՝ իրավապահները գործի են դրել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել:

Արձագանքելով Վրաստանում ստեղծված իրավիճակին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ լարվածությունը սրող գործողություներից: Գուտերեշը նաև ընդգծել է տեսակետների ազատ արտահայտման և ԶԼՄ-ների անարգել աշխատանքի, քաղաքացիական հասարակության աշխատանքի կարևորությունը:

Ըստ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից: Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ընդդիմությունը կտրականապես դեմ է այս օրինագծին՝ նշելով, թե դրա համար հիմք է ծառայել Ռուսաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը:

Օրինագծին դեմ են արտահայտվել նաև ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատարը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրենքի վրա, սակայն խորհրդարանն իրավունք ունի շրջանցել այդ վետոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում