Ինդոնեզիայի Սումատրա կղզում 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է BBC-ն, հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, երկրաշարժի էպիկենտրոնը ունեցել է 110 կմ խորություն և գտնվել է Մեդանա քաղաքից 100 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի վտանգի մասին տագնապ չի հայտարարվել:
Ինդոնեզիայի այս հատվածում երկրաշարժներ հաճախ են տեղի ունենում:









































