Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի եգիպտական մանևրը ադրբեջանական շանտաժի ֆոնին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-9-ին կլինի Եգիպտոսում, որտեղ մասնակցելու է Արաբական երկրների Լիգայի արտգործնախարարների հավաքին, դրա շրջանակում ունենալու է երկկողմ հանդիպումներ, այդ թվում Եգիպտոսի նախագահի հետ: Այցը բավականին կարևոր է, որի առնչությամբ հարկ է առանձնացնել երկու հանգամանք: Առաջինը, աշխատանք արաբական աշխարհի հետ, որի առնչությամբ դեռևս նախորդ տարի եղավ անուղղակի ահազանգ՝ ՄԱԿ ԱԽ հայտնի նիստի առնչությամբ, որտեղ Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող հայտարարության առնչությամբ վերապահումներ էր ունեցել ԱՄԷ-ն: Արաբական Լիգայի արտգործնախարարների հավաքը Հայաստանի համար հնարավորություն է սերտացնել երկխոսությունը արաբական աշխարհի երկրների հետ, որոնք զգալիորեն ավելացնում են իրենց դերը ռեգիոնալ գործընթացներում: Այստեղ իհարկե ամեն ինչ չէ, որ Հայաստանի համար կարող է լինել սպասված, սակայն միևնույն ժամանակ հենց այդ «չսպասված» հանգամանքների ծավալն ու նաև ազդեցությունը նվազելու համար է անհրաժեշտ ավելացնել երկխոսությունը, ընդ որում ներկայումս այն կառուցելով ոչ թե մեկ ընդհանուր ինչ որ թիրախի դեմ, այլ մեկ կամ հնարավորինս շատ ընդհանուր շահերի տրամաբանության վրա:

Մյուս էական հանգամանքը կամ շերտը արդեն անմիջականորեն Եգիպտոսի հետ երկխոսությունն է և Հայաստանի նախարարի հանդիպումը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ այն տեղի է ունենալու, ինչպես այցն ինքնին, հայ-ադրբեջանական հակամարտության մթնոլորտի թեժացման պայմաններում: Իսկ Եգիպտոսը բոլորովին վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ Երևանում ներկայացրեց միջնորդության առաջարկ, եթե Հայաստանը դեմ չէ: Այյդ մասին խոսեց Եգիպտոսի նախագահի Հայաստան կատարած առաջին այցով Երևան ժամանած Եգիպտոսի նախագահ Ալ Սիսին: Իսկ Երևան նա ժամանել էր Բաքվից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ միջնորդության գաղափարը քննարկել էր նաև Ալիևի հետ: Ավելին, ըստ ամենայնի շոշափվել է այն Երևանում էլ բարձրաձայնելու որոշակի իմաստ, հող: Այդ համատեքստում, Հայաստանի արտգործնախարարի եգիպտական այցը և հանդիպումը եգիպտացի գործընկերոջ հետ արդյո՞ք ենթադրում է, որ առաջացել է Կահիրեյի առաջարկի շուրջ քննարկումը շարունակելու իմաստ:

Ի դեպ, նախագահ Սիսին Բաքու և Երևան այցելելուց առաջ եղել էր Հնդկաստանում, քննարկելով կարևոր ռեգիոնալ, ենթակառուցվածքային հարցեր: Օրերս Հնդկաստանում էր Հայաստանի արտգործնախարարը, որը այնտեղ հանդիպեց նաև ՌԴ արտգործնախարար Լավրովին, որը այնտեղ էր Մեծ Քսանի արտգործնախարարների հավաքի նպատակով: Ի դեպ, Հնդկաստանը, որ նախագահում է այդ ձևաչափում, 2023 թվականի Վեհաժողովին մասնակցելու հատուկ հրավեր է ուղարկել նաև Եգիպտոսի նախագահին:

Լավրով-Միրզոյան հանդիպման հանգամանքը՝ եգիպտական այցի շեմին, ուշագրավ է դիտվում օրերս Բաքու կատարած այցի ընթացքում Լավրովի հայտարարության կապակցությամբ: Լավրովը խոսել էր հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու՝ միջազգային այլ գործընկերների ջանքերից, ասելով, որ դրական են վերաբերում դրանց: Նա իհարկե չէր նշել հստակ սուբյեկտներ, բայց մեծ հավանականությամբ Լավրովի արտահայտությունը վերաբերում էր թերևս հենց եգիպտական պատրաստակամությանը, հատկապես հաշվի առնելով այն, որ փետրվարի սկզբին՝ նախագահ Սիսիի կովկասյան այցից օրեր անց Մոսկվա այց էր կատարել Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը: Հատկանշական է, որ Արարատ Միրզոյանի այցը տեղի է ունենում Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Բոնոյի ռեգիոնալ առաջին այցին զուգահեռ: Ռեգիոնում է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ինչպես նաև նախօրեին Հայաստանի վարչապետի հյուրն էր ֆրանսիացի համանախագահը: Ըստ ամենայնի, այդ ֆոնին Երևանի «եգիպտական» մանևրը պայմանավորված է նրանով, որ եվրաատլանտյան դիվանագիտական աշխուժության օրակարգը՝ առավել ևս այդ ֆոնին ադրբեջանական շանտաժի ուժգնությամբ, Հայաստանի համար պարունակում է հարցեր, պահանջելով խաղային տարածության ընդլայնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում