Չինաստանը սպառազինություն չի մատակարարում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի շրջանակներում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները։