Thursday, 06 06 2024
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

ԵՄ-ի հետ ավելի սերտ փոխհարաբերությունների համար պետք է նախ մեր արածները գնահատենք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև: Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում՝ կարևորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:

Այս հանդիպմանն անդրադառնալով ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը, ըստ էության, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 366-րդ հոդվածով նախատեսված քաղհասարակության պլատֆորմի ստեղծման մասին է. «Հիմա մենք այդ պլատֆորմով գնացել էինք հանդիպման: Այդ հանդիպումը մենք էինք նախաձեռնել, խնդրանքով դիմել էինք կառավարությանը, որ հասկանանք մեր հետագա համագործակցության ձևաչափը: Մենք երկու գործառույթ պետք է իրականացնենք այդտեղ. մեկը մշտադիտարկումն է, մյուսը խորհրդատվական աջակցությունը այդ համաձայնագրի կատարման մասով: Սա մեկնարկային հանդիպում էր, մենք դեռ գնահատականներ չենք տվել, որովհետև դեռ մշտադիտարկումը չենք ավարտել: Այս տարի նախատեսելու ենք մեր կողմից սահմանված մի շարք առաջնային ոլորտներում CEPA-ի կատարման մշտադիտարկում և խորհրդատվական աջակցության տրամադրում, ինչը ևս մշտադիտարկման, մեր կողմից վեր հանված խնդիրների, CEPA-ի կատարման խոչընդոտների և այլնի հիման վրա է տրվելու: Ըստ էության, այդ մասին է եղել հանդիպումը, որտեղ երկուստեք փորձել ենք հասկանալ հետագա համագործակցության ձևաչափը»,-ասաց Լուսինե Հակոբյանը:

Նա հավելեց, որ իրենք կառավարությունից խնդրել են մատնանշել՝ ինչ ոլորտներ կան CEPA-ի կատարման մասով, որտեղ իրենք ունեն քաղհասարակության խորհրդատվության կարիքը:

«Դասական ոլորտները հաստատ մեր մշտադիտարկման ներքո լինելու են՝ մարդու իրավունքների իրավիճակ, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար: Դրանք պայմանագրի էական տարրերն են: Նաև լինելու են այլ ոլորտներ, որոնց վրա կկենտրոնանանք, արդեն պայմանավորված պլատֆորմի առանձին անդամների փորձագիտական կարողություններով, ընդհանրապես քաղհասարակության այդ ոլորտներում ունեցած փորձագիտական կարողություններով: Պլատֆորմն ունենալու է նաև համակարգող գործառույթ, և ինքը նաև քաղհասարակությունից պետք է տարբեր կարծիքներ հավաքի և կարողանա ներկայացնել կառավարությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով տեսակետին, որ այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այդ առումով միայն CEPA-ն բավարար չէ, անհրաժեշտ է այդ հարաբերությունների մակարդակին ավելի համահունչ մեկ այլ համաձայնագիր, Լուսինե Հակոբյանն ասաց. «Ես կողմ եմ դրան, բայց նաև չմոռանանք, որ CEPA-ն էլ այս պահի դրությամբ լիարժեքորեն կիրարկված չէ: Պետք է հասկանանք՝ որքանով ենք այս պայմանագիրը կատարել, կատարման խոչընդոտները որոնք են, ընդհանրապես ի՞նչ պոտենցիալ կա այդ հարաբերությունների զարգացման համար: Իհարկե, ես ուզում եմ ավելի սերտ համագործակցում, փոխհարաբերություններ ԵՄ-ի հետ, բայց մենք պետք է մեր արածները գնահատենք, հասկանանք, թե զարգացման ինչ ներուժ կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում