Ավստրիայում հնագետները հայտնաբերել են 17 դար առաջ կառուցված հռոմեական գլադիատորական դպրոց: Պեղումները դեռ չեն սկսվել, դպրոցը հայտնաբերվել է հատուկ ռադարների օգնությամբ, որոնք վկայում են դպրոցի հաստ պատերի, մարզվելու համար կառուցված հրապարակների, 40 սենյակների և բաղնիքի առկայության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն: